00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)Պուգաչովայի և Գալկինի դստեր հրաշալի կատարումը․ նա կդառնա աստղային մայրիկի արժանի մրցակիցը (տեսանյութ) 20-ամյա աղջիկը հայտարարել է` իրեն բռնաբարել են ավտոմեքենայում․ վարորդին որոնում ենԹրամփները՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին«Ալ Ջազիրիա ազե» հեռուստաալիքը զբաղվում է ստահոդ լուրեր տարածելով Բացվեց կոթող-հուշարձան՝ ի հիշատակ և երախտիք Հռոմի Պապի Գյումրի կատարած այցիԻսրայելն իր ռազմաարդյունաբերական արտադրանքի փորձադաշտ է դարձրել Արցախը Ապարանում 29-ամյա բնակչուհուն հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին56–ամյա վարորդը ГАЗ 5312-ով կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Աստղագուշակ՝ ապրիլի 20-ի համար

Խոյ

Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել, հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել: Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք այն ամենն, ինչ ծրագրել եք:

Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: Վերջապես կգտնեք այն մարդուն, ում հետ կկարողանաք կիսել ձեր բոլոր ապրումները, վախերն ու կասկածները: Նրանից աջակցություն կստանաք, կհետևեք խորհուրդներին:

Ցուլ

Հանգիստ ու թեթև օր է: Թեև այն չի առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ, փոխարենը ուրախություն կպարգևի և դրական լիցքեր կհաղորդի: Մարդկային հարաբերությունների հարցում,անկասկած, կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, սակայն, ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին , ապա գործի դրեք առողջ տրամաբանությունն ու դատողությունը:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին: Հետևեք առողջությանը, արտաքին տեսքին: Օրվա ընթացքում փորձեք լավ տրամադրություն պահպանել: Զբաղվեք ինքնազարգացմամբ: Իսկ առօրյա, կենցաղային գործերում մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Երկվորյակ

Այսօր վիճելու ցանկություն կունենաք, ինչն այնքան էլ վատ չէ: Եթե հաջողվի կառուցողական բանավեճեր անցկացնել, ապա դա միայն օգտակար և արդյունավետ կլինի: Հետևաբար, գտեք այնպիսի մրցակիցներ, ովքեր այն չեն վերածի բողոք-պահանջների փոխանակման և հանգիստ կընդունեն իրենց հանդեպ ձեր ունեցած առավելությունները: Հիշեք, որ փորձառու մարդու հետ զրույցից կարելի է մեծ օգուտ քաղել:

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Կարող եք նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Այսօր, ձեր գործարարական հոտառության շնորհիվ, հաջող գնումներ կկատարեք, կկնքեք շահութաբեր գործարքներ:

Խեցգետին

Հեշտ չէ հանգստություն պահպանել այն դեպքում, երբ շրջապատող մարդիկ, ասես միտումնավոր, անում են ամեն բան՝ ձեզ հունից հանելու և հոգեկան անդորրը խաթարելու համար: Այնուամենայնիվ, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և, անգամ ցասման պահին, արժանապատիվ վարք դրսևորել:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դրվի: Ոճային ցանացած փոփոխություն, լինի դա հագուստի, ներքին հարդարման, թե մեկ այլ, անկասկած, հաջողություն կունենա:

Առյուծ

Օրվա հիմնական խնդիրը զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում՝ անտեղի: Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և, ցանկության դեպքում, կարող եք հարաբերություններ սկսել: Ընտանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:

Կույս

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ, իսկ ավելի ուշ, գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու, և հետաքրքիր փորձեր անելու համար:

Նա, ով վաղուց ի վեր, վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Կշեռք

Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք , ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը թույ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին:

Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալվելու հավանականությունը մեծ է:

Կարիճ

Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք: Կարող եք գնումներ կատարել, ճանապարհորդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը, ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար:

Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք, հնարավորինս արագ, հարթել իրվիճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը:

Աղեղնավոր

Ծրագրերում, այսօր, էական փոփոխություններ չեն լինի: Ամեն բան իր հունով կընթանա: Կիրագործեք բոլոր նպատակները: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Ձեր անկեղծ զրույցները գուցե և շատ հարցեր անպատասխան թողնեն, սակայն, փոխարենը, դրանցից նոր մտահաղացումներ կծնվեն: Հրաշալի կդասավորվեն ուղևորությունները:

Այսօր թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և թե՛ սպորտով զբաղվելը ձեզ միապաղաղ ու ձանձրալի չեն թվա: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն, հնարավոր է հին պարտքի վերադարձ: Սպասեք թանկարժեք նվերների:

Այծեղջյուր

Այսօր լուրջ փորձություններ ձեզ չեն սպասվում, անգամ մանր խնդիրները քիչ հավանական են: Եթե ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր գործերի վրա, ապա, անկասկած, հաջողության կհասնեք: Հնարավոր են նոր բիզնես-նախագծեր, որոնք կարող են ապագայում շատ եկամտաբեր լինել: Ամեն դեպքում, մտածեք դրանց շուրջ:

Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև համատեղ ծրագրեր կմշակեք: Ուղևորությունները կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան նախատեսում էիք:

Ջրհոս

Օրվա մեծ մասը կնվիրեք ընթացիկ, միապաղաղ բայց և օգտակար, գործերին: Փորձեք մտերիմներին ևս ներգրավել, այդպես չեք ձանձրանա, իսկ համատեղ աշխատանքը դրական կազդի հարաբերությունների վրա: Հիշեք, որ ձեր մաշկն այսօր առավել զգայուն է: Զգույշ եղեք կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս:

Երեկոն լի է հաճելի անակնկալներով: Սիրելիի հետ շփվելու, անկեղծ զրույցելու համար հրաշալի օր է: Ամեն տեսակ հանդիպումներն ու ժամադրությունները լավ կանցնեն: Կարող եք ապագայի հետ կապված ծրագրեր մշակել, դրանք շատ արագ կհաջողվի իրագործել:

Ձկներ

Օրն առանձնանում է դրական միտումների մեծ ազդեցությամբ: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել, մտերիմներին ևս թույ չեք տա ընկճվել: Բարդ իրավիճակներում հայտված մարդիկ ձեր աջակցության և խորհրդի կարիքը կունենան, և դուք, անկասկած, օգնության ձեռք կմեկնեք նրանց:

Էներգիայի հոսք առանձնապես չեք զգա, սակայն,ինքնազգացողությունից դժգոհելու առիթ ևս չի լինի: Օրը նպատակահարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Խուսափեք ուժասպառ անող մարզումներից: Կարող եք որոշ խոշոր գնումներ կատարել, այդ թվում ՝ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

դիտվել է 1763 անգամ

Լրահոս
26 Հուն
Սեքսուալնի տղամարդիկ, ովքեր կգերեն յուրաքանչյուր աղջկա սիրտը (լուսանկարներ)Անթալիայի հյուրանոցում տուրիստները «տժժում են» Սպիտակցի Հայկոյի երգի տակ (տեսանյութ) Օրվա կադրըԻնչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)Ինչ տեսքով է Լիլիթ Բաբասյանը ներկայացել Անահիտ Սիմոնյանի ծննդյան խնջույքին Պուգաչովայի և Գալկինի դստեր հրաշալի կատարումը․ նա կդառնա աստղային մայրիկի արժանի մրցակիցը (տեսանյութ) 20-ամյա աղջիկը հայտարարել է` իրեն բռնաբարել են ավտոմեքենայում․ վարորդին որոնում ենՀորոսկոպի 5 ամենալիրբ կանայք (լուսանկարներ) Թրամփները՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի հարսանիքին«Ռեալ Սոլթ Լեյք»-ը պարտվել է, Մովսիսյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)Գեղեցիկ և կանացի տիկին «Տամառայի» նոր լուսանկարը«Ալ Ջազիրիա ազե» հեռուստաալիքը զբաղվում է ստահոդ լուրեր տարածելով Գերմանիան հաղթեց, Չիլին ու Ավստրալիան չպարզեցին հաղթողին (տեսանյութ)Բացվեց կոթող-հուշարձան՝ ի հիշատակ և երախտիք Հռոմի Պապի Գյումրի կատարած այցիՍոս Ջանիբեկյանը «հայտնվել» է բանտում (լուսանկար) Իսրայելն իր ռազմաարդյունաբերական արտադրանքի փորձադաշտ է դարձրել Արցախը Ապարանում 29-ամյա բնակչուհուն հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված Լիկա Սալմանյանն ընտրյալի հետ նոր լուսանկար է հրապարակել (լուսանկար) Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններինԼիլուն ցույց է տվել մեծացած որդուն (լուսանկարներ) 56–ամյա վարորդը ГАЗ 5312-ով կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ (լուսանկարներ)Նոկաուտով հաղթանակ առաջին ռաունդում (տեսանյութ)Ադրբեջանական բանկերը շարունակում են դատի տալ շահիդներին Նելլի Կալֆայան. արաբական կինոյի աստղն` առանց հիջաբիՏեսանյութ. Էրդողանը շաքարային դիաբետի պատճառով ուշաթափվել է Նոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանԻնչպես միշտ ունեցա գժական ֆոտո. Նազենի Հովհաննիսյանը զվարճանում է ԿասկադումՀատուկ տղամարդկանց համար. Բրազիլիայի լողափերում չափազանց թեժ է (լուսանկարներ)«Բա չիմացաք․․․»․ ի՞նչ է պատահել երգչուհի ՆանայինՍամվել Բաբայանի գործի մասին եղած տվյալները արժանահավատ չեն. Սեյրան ՕհանյանՄառնեուլի մոտ վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում Ռոնալդու vs Նոր Զելանդիա (տեսանյութ)Եվա Ռիվասը ցուցադրել է նիհարած մարմինը՝ առաջ և հետո արված լուսանկարներովՎրաստանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը (թարմացված)Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը՝ իրեն «քաղաքական դիակ» անվանողներինԱզատությո՛ւն քաղբանտարկյալներին. Արմեն ՄարտիրոսյանԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Մեզ նսեմացրին. Սեյրան Օհանյան«Ժառանգություն»-ը համագումար է անում. ներկա են ՕՐՕ-ի առաջնորդները (լուսանկարներ)Պայթյուն Տափերական գյուղի մանկապարտեզումՆոր մանրամասներ Գառնիում տեղի ունեցած վթարիցԱստղագուշակ՝ հունիսի 25-ի համար Տեսանյութ. ադրբեջանցի երեխաները սովամահությունից փրկվելու համար Բաքվի աղբարկղերն են փորփրումՕրվա խորհուրդը47-ամյա Ջենիֆեր Լոպեսի թարմ ու սեքսուալ մարմինը (լուսանկարներ)Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում Կրակոցներ Երևանում. 26-ամյա երիտասարդը հրազենային վիրավորում է ստացելՈրդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքըՄեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»