00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Օրվա խորհուրդը«ՀԺ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել

Հավաքական անհամաձայնությունը...

Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ գործակցությունն Աբխազիայի հետ, Սուխումիում Աբխազիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է այնտեղ այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է այս կամ այն կազմակերպության բոլոր անդամների կոնսենսուսային հավանությունը, ասել է Լավրովը, նշելով, թե նույնը վերաբերում է նաեւ դիտորդի կարգավիճակին:

«Եթե խոսենք ՀԱՊԿ-ի մասին՝ այդ կազմակերպությունը կոչված է ապահովել իր անդամ երկրների անվտանգությունը: Աբխազիայի Հանրապետության անվտանգությունը ամենահուսալի ձեւով ապահովված ու երաշխավորված է այն հարաբերությամբ, որ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի միջեւ միջպետական պայմանագրերում»,-հայտարարել է Լավրովը:

Ինչո՞ւ է Լավրովը Աբխազիայի հետ ՀԱՊԿ համագործակցության հարց բարձրացնում, և ինչու հենց հիմա՝ երբ կարծես թե Ռուսաստանը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու: Դժվար է պատկերացնել, որ նման նախաձեռնությունը բխում է հենց աբխազական կողմից: Ավելի հավանական է թվում այն, որ Ռուսաստանը դաշտ նետելով Աբխազիայի՝ ՀԱՊԿ-ին հնարավոր անդամակցության հարցը փորձում է դրանով իսկ շոշափել միջազգային հանրության և առաջին հերթին Արևմուտքի ռեակցիան՝ ՀԱՊԿ-ի պոտենցիալ ընդլայնմանը:

Ընդ որում՝ ընդլայնմանը՝ ի հաշիվ նույն Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի սուբյեկտ չճանաչված պետության հաշվին: Նույնիսկ քիչ հավանական է թվում, որ Ռուսաստանն այս հարցը քննարկման առարկա դարձնի ՀԱՊԿ-ում, հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀԱՊԿ-ի 6 անդամներից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը: Ռուսաստանն, ըստ երեւույթին, դեմ չի լինի, որ Աբխազիան ինչ-որ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ հետ գործակցության մասով՝ անդամի կամ դիտորդի: Սակայն նույնիսկ դրան հասնելու համար՝ Մոսկվան ստիպված է լինելու կորզել բոլոր կողմերի համաձայնությունը, որպեսզի ստանա Լավրովի նշած կոնսենսուսային որոշումը:

ՀԱՊԿ անդամ պետությունները դժվար թե տան իրենց համաձայնությունը այս հարցում, քանի որ դա նշանակելու է Աբխազիայի անկախության փաստացի ճանաչում՝ դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով: Դա կնշանակի Վրաստանի հետ հարաբերությունների սրում և միջազգային հանրության՝ մեղմ ասած, նեգատիվ արձագանք: Արդյո՞ք ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ են նման գին վճարել: Թերևս՝ ո՛չ: Եթե Ռուսաստանն իսկապես մտադրվում է իր ուսերին ՀԱՊԿ-ում ևս մեկ բեռ ավելացնել՝ ի դեմս Աբխազիայի, ապա Կրեմլը կարող է ՀԱՊԿ անդամ պետութուններին ներքաշել առևտրի մեջ: Դու ինձ, ես՝ քեզ սկզբունքը ռուսական քաղաքականության համար երբեք օտար և մերժելի չի եղել:

Մասնավորապես Հայաստանի պարագայում՝ Մոսկվան կարող է առաջարկել, որպեսզի Երեւանը համաձայնի դիտարկել Աբխազիայի խնդիրը, իսկ Ռուսաստանն իր հերթին՝ սկսի խոսել Արցախ-ՀԱՊԿ գործակցության մասին: Որ խոսքը գործից այն կողմ չի անցնի՝ պարզից էլ պարզ է: Արցախի մասով վերաբերմունքը լիովին հակառակն է ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում՝ Ռուսաստանի մոտ: Եթե Լավրովը կարող է բացատրություն տալ Աբխազիա-ՀԱՊԿ գործակցության մասով, արդարացնել դա, ապա Արցախի մասով՝ Մոսկվան ուղղակի թե անուղղակի՝ հրաժարվում է դիտարկել այն Հայաստանի հետ ունեցած անվտանգային պայմանագրերի համատեքստում:

Հայաստանն այս իրավիճակում ոչինչ շահել չի կարող, և պետք է գեներացնի իր բոլոր ուժերը՝ կորուստներից և վնասներից խուսափելու համար: Հատկապես հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է հենց Հայաստանի ներկայացուցիչը և Լավրովի հայտարարությունը հուշում է, որ Հայաստանն այդպիսով կարող է իրենից անկախ հայտնվել տարբեր նուրբ հարցերում ուղղակի թե անուղղակի պատասխանատվության ներքո և ստիպված լինել արձագանքել դրանց՝ նույնիսկ եթե դա չի բխում մեր շահերից:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 1292 անգամ

Լրահոս
23 Օգոս
Ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչելԽոշոր ավտովթար Երևանի Սախարովի հրապարակում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՄարմնամարզիկ Արթուր Թովմասյանը` Ուսանողական խաղերի ոսկե մեդալակիրՃանապարհային ոստիկանությունը Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություններ է իրականացնումՎթարային ջրանջատում ԱջափնյակումՏիգրան Հարությունյանը՝ Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարի հաղթողՀայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը ՎրաստանումԽոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել ենԻբրահիմովիչը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)Աստղագուշակ՝ օգոստոսի 23-ի համարՕրվա խորհուրդը«ՀԺ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել«ՀԺ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով «ՀԺ». Ո՞ր դպրոցները կօպտիմալացվեն «ՀԺ». Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել. Յուլյա Նազարովա«Հրապարակ». Մինչև ամսվա վերջ նորություն կունենանք. Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին «Հրապարակ». Առաջիկայում իշխանական բուրգում վերջին վերադասավորումները կկատարվեն «Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ»-ը աշնան սկզբին համագումար կհրավիրի«Հրապարակ». Ալեքսանդր Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել Գեղեցկուհի Ալեսսանդրա Ամբրոսսիոյի հանգիստը՝ Բորա-Բորայում (լուսանկարներ)78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հուզիչ լուսանկար է հրապարակել Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները Ռունիի հաջողությունը՝ ԱՊԼ-ում (տեսանյութ)«Հով արեք»-ն Իվետա Մուկուչյանի կատարմամբ Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոնՄնում է ընդամենը հիմնավորել...Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարումԱղուհաց, երգ ու պար. ինչպես է անցնում ԵԿՄ ուխտագնացությունը Արցախում (տեսանյութեր, լուսանկարներ) Քննարկվում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը հանել շահագործումից Ռամոսի կարմիր քարտը` Մոմանիի ծաղրանկարումՀՖՖ Մրցավարական բաժինը պարզաբանում է «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման վիճահարույց դրվագներըԿապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործով վարորդը կալանավորվել էԼեգիտիմության ճգնաժամ՝ ՀայաստանումԳյումրին մեծ շուքով կդիմավորի Արթուր ԱլեքսանյանինՄանրամասներ. Վրաստանում վթարի ենթարկված հայերից 3-ի վիճակը կայուն ծանր էՏեսանյութ. «Զիլը»՝ ապօրինի փայտանյութով բարձված Ունենք սակագնային չհիմնավորված մոտեցում. տնտեսագետԶառանցանք է, թե բարձրաստիճան պաշտոնյա է վիրավորվելԵրթուղայինների վարորդներին կարգելվի երաժշտություն միացնելՀայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի բրոնզե մեդալի համար Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել էՀարված քաղաքացու գրպանինԳոհար Հարությունյանն՝ իր դեմ սկսված դատական արշավի մասինԵրեւանի Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվիԿուբինկայում բացվել է «Բանակ-2017» ռազմատեխնիկական երրորդ միջազգային համաժողովըՎազգեն Խաչատրյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
Ամենադիտված
Թուրքերը` Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Ձայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտանՆոր տեսահոլովակ. Սուպեր Սաքո և Արկադի ԴումիկյանՀայուհու պատասխանը՝ Մխիթարյանին Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է. թարմացված Պուտինը՝ դժվարին երկընտրանքի առաջ. Ղարաբաղը կարող է պայթել…Ինչպես են հայկական զինված ուժերը գետնին հավասարեցնում ադրբեջանական դիրքը (տեսանյութեր)«Հրապարակ». Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանցՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներ32-ամյա ֆոտոմոդելը տղամարդկանց աչքից ոչինչ չի թաքցնում (լուսանկարներ)