00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանկարահանել է սեռական հարաբերությունը և գումար պահանջել՝ կնոջը ցույց չտալու համարՖեյսբուքյան օգտատերերն այլևս չեն կարողանա ջնջել իրենց գրառումներըԼարված իրավիճակ՝ Ջրարփի համայնքում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել Հայաստանի շախմատիստների գրանցած արդյունքները՝ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի մաքսակետումՊարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել՝ սահմանադրական փոփոխություններ անելու համարՌուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի ու հիտլերյան Գերմանիայի դրոշների միջև համեմատություն է կատարել (տեսանյութ)Արցախում 23-ամյա նախրապանը նախիրն արածեցնելիս ականի վրա պայթել էԴանակով զինված տղամարդը թիվ 44 երթուղայինում հարձակվել է վարորդի և ուղևորների վրաԷրդողանը խոստանում է՝ թույլ չի տա փոխել տարածաշրջանի քարտեզը

«Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ». Սերժ Սարգսյանի ելույթը՝ «Ազգ-բանակ-2017» համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության և գիտության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցրերի նախարարների, Երևանի քաղաքապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների ուղեկցությամբ այցելել է համաժողովի շրջանակներում համալիրում ապրիլի 21-ից բացվող ցուցահանդեսի տաղավարներ, զինվորական դաշտային խոհանոց, դիտել առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացել կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին, արձանագրած հաջողություններին, որից հետո Նախագահը մասնակցել է համաժողովին և հանդես եկել ելույթով:

Ստորև ներկայացնում ենք  Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ազգ-բանակ-2017» համաժողովում.

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ այս համաժողովի շրջանակներում մեր հանդիպման համար: Ուրախ եմ, որ այստեղ ներկա են կրթության, պաշտպանության, մեր հասարակական կյանքի կազմակերպման այլ բնագավառների աշխատողներ:

Հանրային կառավարման բնագավառում երկար տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում: Արդի հասարակության պայմաններում այդպիսի հարցերը շաղկապված են, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ:

Այդպիսին է նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը օրինակն է:

Պաշտպանության նախարարի առաջարկած «Ազգ-բանակ» հայեցակարգն ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը մեր հասարակության մեջ: Այսօրվա համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:

Առաջիկա օրերին այստեղ տեղակայված ցուցահանդես կայցելեն հազարավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ' հասկանալու համար, թե այսօր մեր երկիրն ինչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ և շատ հետաքրքիր մասնագիտություն:

Այսօր քննարկվելիք նոր նախաձեռնությունները, ինչպես նաև տարիների կուտակած ներուժը լուրջ հիմք կստեղծեն մեր նոր սերնդի հրամանատարների, մտավորական-սպաների ամուր առանցք ձևավորելու համար: Սեպտեմբերին Դիլիջանում նոր և լայն հնարավորություններով վերաբացվելիք «Մոնթե Մելքոնյան» վարժարանից մինչև մեր բարձրագույն ռազմական հաստատությունների նոր կրթական ծրագրեր, քաղաքացիական բուհերից մինչև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մեր ժամկետային զինծառայողներ' մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը:

Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը:

Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար:

Պատասխանատվությունը վերացական և վերամբարձ հասկացություն չէ: Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Եթե անգամ չունի, վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է: Այդ մարդը ոչ միայն ստեղծելու է իր անկյունը, այլև ընդլայնելու է այն, դարձնելու է իր ընտանեկան օջախը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով:

Սա, իմ խորին համոզմամբ, ամենալավ հայրենասիրական դաստիարակությունն է:

Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն և ուրիշներին. առանց վճռական տիրոջ, առանց երկրի հայրենի հողին կառչած կանանց և տղամարդկանց հնարավոր չէ որևէ հայրենասիրական դաստիարակություն: Միայն այդպիսի սեփականատիրոջ զգացումով տոգորված կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել զավակներ, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, իրենց հողին ու իրենց ջրին:

Նման մարդկանց հայրենասիրության կոչեր ու քարոզներ կարդալ պետք չէ: Նրանք անմիջապես զգում են վտանգը և անհրաժեշտության դեպքում ոտքի են կանգնում՝ իրենց տունը, իրենց երկիրը պաշտպանելու նպատակով:

Նման վերաբերմունքի խրախուսման և ամրապնդման նպատակին են ուղղված այն բարեփոխումները, որ իրականացվում են մեր երկրում: Գալիք մի քանի տարիները որոշիչ են լինելու այդ ճանապարհին:
Փոփոխություններն արմատական են, և նրանք զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ, որ նման տիրոջ զգացումն էր, որ հաջողության ու հաղթանակի ճանապարհ հարթեց Արցախյան ազատամարտում:

Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները: Նրանք միշտ պատրաստ են պատմել իրենց այդ հարազատ տան մասին և հպարտ են դրանով:

Տարիներ շարունակ աշխատանքի բերումով մեր երկրի տարբեր մարզեր ու համայնքներ այցելելով՝ ես ծանոթացել և շփվել եմ նման շատ մարդկանց հետ: Կարծում եմ, որ այդ մարդկանց նվիրումն ու աշխատանքը մենք մշտապես պետք է պահենք մեր ուշադրության և հոգածության կենտրոնում: Դրանից լավ հայրենասիրական դաստիարակություն լինել չի կարող:

Հայաստանը բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերի հանրագումարն է: Այդ հանրագումարի մեջ երբեք մենք չպիտի կորցնենք անգամ ամենափոքր միավորը: Մենք պետք է սիրենք, գուրգուրենք ու պահպանենք այդ միավորը: Ո՞վ կարող է դա ավելի լավ անել, քան սեփականատերը, իր ազնիվ աշխատանքով իր ընտանիքի հացը վաստակող տղամարդն ու կինը:

Դա է հայրենիքը ճանաչելու և սիրելու միակ ուղին: Այդ արժեքները մենք միշտ պետք է ամրապնդենք և փոխանցենք սերնդեսերունդ՝ առաջին հերթին մեր ընտանիքների միջոցով: Ընտանիքը մեր ազգապահպանության ամենակարևոր և ամենաամուր միավորն է, որտեղ յուրաքանչյուր մարդ ստանում է իր հիմնարար արժեքները:

Մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: Արժանապատիվ քաղաքացի և հասարակության պատասխանատու անդամ դաստիարակելու գործում կարևոր դերակատարություն է, անշուշտ, վերապահված հենց դպրոցին: Հայրենասիրությունը, մարդասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները:

Ո՞վ է խնամում այգին, սիրելի՛ գործընկերներ: Այգին խնամում է տերը: Ո՞վ է, գիշերներ լուսացնելով, փորձում այգին փրկել ցրտահարությունից, ոռոգում, սրսկում, պաշտպանում այգին: Միայն ու միայն տե՛րը:

Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է և ծառա: Հայրենասերը նա է, ով և՛, տեր է, և՛ մշակ՝ միաժամանակ, առանց զատելու:

Տեր լինել սեփական վաստակին, տեր լինել սեփական երկրին, տեր լինել սեփական իրավունքներին՝ նշանակում է լինել ազատ:

Ազատասիրությունը և հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են: Մենք արժանի լինենք այդ մեդալին: Պաշտպանե՛նք մեր ազատությունը, ինչպես կպաշտպանեինք մեր այգին, քանի որ առանց այդ այգու չենք ունենա ո՛չ վաստակ և ո՛չ էլ որևէ այլ բան:

Վերահաս վտանգի առաջ համախմբվում են շատերը: Դա կոչվում է, ինչպես գիտեք, ինքնապաշտպանության բնազդ: Այդ բնազդը հատուկ է նույնիսկ կենդանիներին: Մեր ազգային համախմբումը հիմնված չէ և չպետք է հիմնված լինի ինքնապաշտպանական բնազդների վրա: Այն խորապես գիտակցված ընտրություն է և կոչվում է ազատություն. տիրո՛ջ ազատություն և տիրո՛ջ պատասխանատվություն: Այն մեր ինքնության և ինքնագիտակցության կարևոր բաղադրիչն է եղել հազարամյակներ և լինելու է այսուհետ ևս:

Երբ մենք ասում ենք, որ հարգում ենք և հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ-որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում ենք և անում ենք, քանի որ մարդն առանց հիմնարար ազատությունների լիարժեք չէ:

Մեզ պետք են լիարժեք մարդիկ, մեզ պետք են երկրի տերեր, որ պատրաստ են մշակելու և պաշտպանելու իրենց վաստակը, իրենց այգին՝ մեր Հայաստանը:

Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը:

Շնորհակալություն:

Հաջողություն եմ մաղթում բոլորին:

դիտվել է 522 անգամ

Լրահոս
20 Նոյ
Տեսանկարահանել է սեռական հարաբերությունը և գումար պահանջել՝ կնոջը ցույց չտալու համարՖեյսբուքյան օգտատերերն այլևս չեն կարողանա ջնջել իրենց գրառումներըԼարված իրավիճակ՝ Ջրարփի համայնքում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել Հայաստանի շախմատիստների գրանցած արդյունքները՝ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի մաքսակետումՏիգրան Մուկուչյանը պատասխանում է Պարույր Հայրիկյանին (տեսանյութ)Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել՝ սահմանադրական փոփոխություններ անելու համարՌուսական հեռուստաալիքը ՀՀԿ-ի ու հիտլերյան Գերմանիայի դրոշների միջև համեմատություն է կատարել (տեսանյութ)Արցախում 23-ամյա նախրապանը նախիրն արածեցնելիս ականի վրա պայթել էԴանակով զինված տղամարդը թիվ 44 երթուղայինում հարձակվել է վարորդի և ուղևորների վրաԷրդողանը խոստանում է՝ թույլ չի տա փոխել տարածաշրջանի քարտեզըՈւղիղ. Հայրիկյանի հացադուլը ԿԸՀ դիմացՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանն առաջացրել է թուրքերի զայրույթը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները պարում են հանդերձարանում (տեսանյութ)Աստղագուշակ՝ նոյեմբերի 20-ի համարԱրոնյանն՝ ընդդեմ Դին ԼիրենիՕրվա խորհուրդըՏարօրինա՞կ է, թե՞ նորմալ է, որ միշտ առանց արտակարգ պատահարների աշխատող մետրոպոլիտենում մեկ օրվա մեջ երկու միջադեպ է գրանցվումԱզատ ոճային ըմբիշները դեռևս մեդալներ չեն նվաճել «Ալաններ»-ի միջազգային մրցաշարումԲասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին Նազենի Հովհաննիսյանը կիսամերկ լուսանկար է հրապարակել Կարեն Կարապետյանը զույգ թոռ է ունեցելՀրդեհ Աչաջուր գյուղումԵրբ ես լսեցի այս միջոցի մասին, միանգամից դեն նետեցի հակաքրտինքային դեզոդորանտները. ահա թե որն է դա Չծառայածները հաստատ կհամոզեն ծառայածներին, որ ծառայել է պետք... Լուսանկար. Կարսի բերդում Ադրբեջանցիները բիզնես են անում Լուսանկար. 53-ամյա Մոնիկա Բելլուչչին հրապարակել է լուսանկար, որում ամբողջովին մերկ է Թեստ՝ 96% ճշգրտությամբ. Ի՞նչ տեսաք նկարում առաջինը. Ահա թե ինչ է պատմում այն ձեր ապագայի մասին Զինյալները հրթիռակոծել Հոմսի ծայրամասում գտնվող ալրաղաց-կոմբինատը Լևոն Արոնյանը հաղթեց Անիշ Գիրիին. Գրան Պրի Լուսանկար. Դերասանուհի Թամարա Գևորգյանը համբուրում է Անդոյի «քաչալ» գլուխը Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների հնարավոր ձեռքբերման առնչությամբ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից զգուշացումները շարունակվում են Despacito հիթի կատարողը երազում է Ռուսաստանում կայանալիք Մունդիալին ներկա լինելու մասին Հայտնաբերվել է դի Օրվա կադր. «Փառանձեմն ու Թագուհին ողջ գիշեր սեքս էին անում»Փաստաբան է ձերբակալվելՈրոշվել է ուսանողների հետ կլոր սեղանի վայրն ու ֆորմատը. Ազատություն Սիրիայի հարցով բոլոր հարցերը քննարկել ենք. ԼավրովԱյն, ինչ տեսա Մարմաշենում՝ այլ կերպ անվանել, քան խոզանոց, խոզություն, անկարող եմՎահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել Մետրոյում զենքով ու դանակով երիտասարդ չի եղել. ոստիկանությունԵգիպտոսում երգչուհուն «խոստումնալից» կերպով բանան ուտելու համար ձերբակալել ենԱրգենտինայի ռազմածովային ուժերն ստացել են ազդանշաններ, որոնք կարող էր տալ կորած սուզանավըԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինԵրևանում բացվել է նվերների և ամանորյա զարդարանքների խանութ-սրահ (լուսանկարներ)Տեսանյութ. Վարսավիրանոցում «Մի գնա» երգի տակ կտրում են Սպիտակցի Հայկոյի մազերը` չճանաչելով նրանԼուսանկարներ. Սոֆի Մխեյանը՝ շքեղ ու գայթակղիչ տեսքով Մետրոպոլիտենի տարածքում զինված քաղաքացի կա. մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է. Shamshyan.com
Ամենադիտված
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճումՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքի մոտ. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում (լրացված) Տեսանյութ. օլիգարխիան ժամանում է վարչապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորան ԱԻՆ-ի պարզաբանումը. ինչու են մետրոյից տարհանել ուղևորներինԿարևոր շրջադարձ Հայաստանի համար...Տեսանյութ. Դու իմ հրաշքն ես, թույլ տուր փարվեմ քեզ. Ռուզաննա Խաչատրյանն արդեն երգում է Հերմինե Նաղդալյանի հեռախոսավճարը ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետ է կանչել Գլխավոր շտաբի պետի շքեղ առանձնատունն ու հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենան. ինչպես է ապրում Մովսես Հակոբյանը
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճում Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Լուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Ոստիկանները գետից դուրս բերեցին 10 տարի առաջ խորտակված ВАЗ 2107-ը․ բացելով դրա բեռնախցիկը՝ սարսափեցին. Սահմռկեցուցիչ լուսանկարներ Լուսանկար. Մերի Մակարյանն ամուսնացել է Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել7 ադրբեջանցի զինվոր է ոչնչացվել, իսկ սպան փախել է Վրաստան Տեսանյութ. «Խղճա դու ինձ». Անահիտը ստիպեց արտասվել «Ձայն»-ի ժյուրիի անդամներին Քրեական հեղինակությունն ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարել. մարզպետ
Առաջին հայ մոդելն, ով ամբողջովին մերկացել է տեսախցիկների առաջ. Լիլի Մորտոյի բացառիկ ֆոտոշարքը՝ ամբողջովին մերկ և էրոտիկ ոճում Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Տեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք «Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումԼուսանկարներ. այս աղջիկն աշխատում էր որպես մարմնավաճառ. տեսեք, թե ինչ արեց նա՝ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից «չկշտանալով» Սամվել Կարապետյանը գրավում է Երևանը...