Թուրքիայում ձերբակալվել է հանրաքվեի արդյունքները վիճարկող խմբագիրը

2017-04-20 13:44:52

Թուրքիայի ընդդիմադիր sendika.org լրատվական կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը, ով հայտարարել է սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական համարելու մասին, ապրիլի 20-ի առավոտյան ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:

Ոստիկանությունը խմբագրին մեղադրել է ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներն անօրինական հայտարարելու, սոցիալական մեդիայի միջոցով ցույցեր կազմակերպելու, ժողովրդին ատելության ու թշնամության դրդելու մեջ:

Առգրավվել են Դեմիրհանի համակարգիչն ու հեռախոսը:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»' 48,59 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները' հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը:

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:

Դիտվել է 219 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը