00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառելԻնչի՞ մասին է լռում նախարարըԿոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղովԻսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի ՀայաստանԱդրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանըՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներԱդրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ ԲաբուխանյանՀրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն Անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդականը

The Guardian-ը ներկայացրել է նոր փաստեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ

Մարդու իրավունքներով զբաղվող Եվրոպայի ամենահին կառույցներից մեկը' Եվրոպայի խորհուրդը, առաջիկա շաբաթվա ընթացքում լայնամասշտաբ հետաքննություն կսկսի' կապված քվեարկության արդյունքների կեղծման մեղադրանքների հետ, որը կառույցի հեղինակությունը դնում է կասկածի տակ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը' ներկայացնելով նոր պնդումներ ադրբեջանական զ եղծարարությունների վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձր մակարդակի փորձառություն ունեցող երկու մարդ The Guardian-ին համոզմունք են հայտնել, որ ԵԽԽՎ անդամներին Ադրբեջանի օգտին քվեարկելու համար կաշառք է առաջարկվել:

Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամադովը, ով դարձել է այլախոհ, հայտնել է, որ նավթային պաշարներով հարուստ երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում ունեցել է 30 մլն եվրո' ԵԽ ինստիտուտներում, այդ թվում և ԵԽԽՎ-ում լոբբինգի համար ծախսելու նպատակով: «Ադրբեջանի պատվիրակության կազմում բոլորը լսել էին այդ թիվը, թեպետ այն երբեք գրի չէր առնվել: Ասվում էր, որ այս գումարը նախատեսված է պատվիրակությունների անդամներին և առհասարակ ԵԽԽՎ-ին կաշառելու նպատակով»,- ասել է նա The Guardian-ին:

Շվեդիայի պատվիրակության անդամ և նախկին արդարադատության նախարար Թոբիաս Բիլլսթրոմը հայտնել է, որ «շատ հավաստի անդամներ» իրեն ասել են, որ իրենց կաշառք է առաջարկվել քվեարկության դիմաց:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ «խավիարային դիվանագիտության» մասին պնդումները տարիներով պտտվել են ԵԽԽՎ շուրջ, որտեղ Ադրբեջանը մեղադրվում էր ցանկալի քվեների դիմաց գումարի և թանկարժեք նվերների փոխանակման մեջ:

Պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան 2012 թվականին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցի միջոցով, սակայն լուրջ շրջադարձ ապրեցին, երբ իտալական դատախազությունը սկսեց հետաքննություն իրականացնել իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի 2.39 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ' փոխարենն աջակցելու այդ երկրի կառավարությանը ԵԽ-ում: Նրա դեմ դատական գործ է հարուցվել փողերի լվացման գործով:

Թեպետ ԵԽ անդամների մեկ հինգերորդը հունվարին գործը շտապ հետաքննելու կոչ արեց, սակայն ԵԽԽՎ ղեկավարները մարտին կայացած վերջին հանդիպման ժամանակ ձախողեցին որոշման ընդունումը: The Guardian-ը նշում է, որ հատկապես մեծ ճնշում է գործադրվում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի գործիչ Պեդրո Ագրամունտի վրա, որպեսզի այս ամսվա վերջում ապահովվի անհրաժեշտ հետաքննությունը:

Քննադատները նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է ԵԽԽՎ-ն նախագահ Իլհամ Ալիևի կառավարման լեգիտիմությունը ապահովելու նպատակով: 2013 թվականին գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրասերի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հայտնի զեկույցը, որում արձանագրված էր Ադրբեջանի դատական համակարգը Ալիևի քննադատներին լռեցնելու համար օգտագործելու փաստը, քվեարկության ժամանակ տապալվեց 125 կողմ, 79 դեմ և 20 չեզոք ձայներով:

Քվեարկության բացասական ելքում առանցքային դերակատարում է ունեցել Վոլոնտեն, ով Ադրբեջանում իշխող ընտանիքի հետ կապ ունեցող ընկերության կողմից գումար է ստացել դրա դիմաց:

Շտրասերը նշել է, որ իմացել է Ադրբեջանի կողմից գումար առաջարկելու մասին, սակայն չի ունեցել քվեները գնելու վերաբերյալ որևէ ապացույց: Նա ընդգծել է, որ ցանկանում է հետաքննությունը տեսնել որպես վստահելիության կետ: «Եթե կա կասկած, որ այս կառույցի ներսում կարող է կաշառակերություն լինել և այդ կասկածն անտեսվում է, ապա դա կարող է լինել Եվրոպայի խորհրդի վերջը»,- նշել է նա:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ագրամունտին անձամբ ապահովել «անկախ արտաքին հետաքննական մարմին առանց հետագա ձգձգումների»:

դիտվել է 1012 անգամ

Լրահոս
25 Հուլ
ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. հայկական կողմն առաջնագծում ԱԹՍ չի կիրառելԻնչի՞ մասին է լռում նախարարըԿոմիտասի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղովԻսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի ՀայաստանԱդրբեջանում ՌԴ դեսպանությունը պատրաստ է օժանդակել Լապշինի արտահանձնմանըՈւշ երեկոյան մարզպետի խորհրդականին դուրս են կանչել. նոր մանրամասներԱդրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում. Հայկ ԲաբուխանյանՀրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է. ՔԿ վարչություն Անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդականըՌոնալդուն հաստատել է՝ մնալու է «Ռեալ»-ումՀայաստանի պատասխանը Պուտին-Ալիև հանդիպմանըԵռաչափ նկարն այսուհետ կզարդարի Երևանի Ազատության հրապարակըՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունՈւկրաինայի ազգային բանկն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկելԱդրբեջանը թիրախավորված գնդակոծում է հայկական դիրքերը, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում 700 հայց ունիԱրթուր Եդիգարյանի գոլը՝ մարզմանը (տեսանյութ)Ռոնալդինյոյի գեղեցիկ հնարքը (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախապատրաստվում է «Բարսելոնա»-ի դեմ խաղին (լուսանկարներ)Մեսսին ու Սուարեսը «Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ հանգիստն անցկացրել են Նյու Յորքում (լուսանկարներ)Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կունենա 3 մասնակիցԵգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում Թուրքիայի մեջլիսի լիագումար նիստում քննարկվել է «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթըՄխիթարյանն՝ ընդդեմ «Ռեալ»-ի (տեսանյութ)ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Աֆղանստանում և Պակիստանում ահաբեկչությունները, ինչպես նաև ԿԱՀ-ում խաղաղապահների վրա հարձակումըՎայոց ձորի մարզի 4 բալանոց երկրաշարժն զգացել են մի քանի բնակավայրումԱստղագուշակ՝ հուլիսի 25-ի համար«Իրատես». Ապագա իշխանության ձեւավորման շուրջ հստակություն կա արդեն, «դրայվը» վերականգնվել է«Իրավունք». «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի ունեցվածքը«Փաստ». Կրեմլը հստակեցնում է խաղի կանոնները«Հրապարակ». Ով է փոխարինում «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահինՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Բա որ բլեֆը բացահայտվի՞Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկումՕլիմպիական փառատոն. թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի«Ծիրանի ծառ» -ը՝ Արամ MP3-ի մեկնաբանությամբ. Պրեմիերա Մադոննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր և Սոս Ջանիբեկյանի համատեղ հանգստիցՄասիս-Նուբարաշեն ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը. «Ժառանգություն» Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ըՄահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը55 հազար վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, նրանցից 3 հազարը ետ չեն վերադարձել Հետվարդավառյան ԹռչկանըԹուրք երգիչները կատարում են Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի երգը՝ փորձելով մրցել նրանց հետՔիմ Քարդաշյանը և այլ աստղեր՝ Balmain-ի երեկույթին (լուսանկարներ) «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը» կսկսի գործել աշնանըՏեսանյութ. «Հայք» խմբի Հրանտը «Դլե յաման» է երգում Հայկական հսկաների սննկացման մեխանիկան
Ամենադիտված