Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի. վարչապետը՝ Արման Սահակյանին (տեսանյութ)

2017-04-20 16:02:00

Կառավարությունն ընդունել է պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող՝ ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը մրցույթով օտարելու մասին որոշում: Պետական գույքի օտարման կարգի համաձայն, մրցույթի կայացման նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսի չափը: Մրցույթի հաղթողը պետք է վճարի նաև շենք-շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս): 

Դիմելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ վարչապետը նշեց՝ անհրաժեշտ է վերանայել անշարժ գույքը հնարավորինս թանկ գնով վաճառելու տարբերակը: «Իրականում պարզ չէ, թե որ մոդելն է ավելի լավ՝ աճուրդով, թե մրցույթով: Եթե մենք աճուրդով ավելի թանկ կարող ենք վաճառել և հետագայում գույքի, հողի հարկի ռեֆորմը անենք, որը նախատեսում ենք, այդ թվում չաշխատող ակտիվների մասով, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է նորից վերանայել մաքսիմալ գնով վաճառելու տարբերակը: Տրամաբանությունից հեռու է, որ աճուրդով թանկ գնված գույքը գնորդը չի աշխատեցնի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է 975 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը