Բռնում ենք, ասում ենք՝ լսի՛, հավաքի՝ գնա՛ (տեսանյութ)

2017-04-20 16:33:15

Այսօր, ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին՝ նշեց, որ հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը, այսօրվանից սկսում են «Մաքուր Հայաստան» ծրագիրը, ինչից ելնելով՝ հանձնարարական տրվեց մի շարք կառույցների ղեկավարների։

Ծրագիրը վերաբերում է Հայաստանի շրջակա միջավայրի աղբահանության խնդրին: Վարչապետը դիմեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին. «Պարո՛ն Գասպարյան, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, ոնց պատկերացնում են… բռնում ենք, ասում ենք՝ լսի՛, հավաքի՝ գնա՛: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:

Վլադիմիր Գասպարյանն էլ արձագանքեց. «Այստեղ ամենակարևոր խնդիրն առաջին մասն է: Որտեղ հիմա կեղտոտ է, պետք է միանգամից սկսվի այդ աշխատանքները: Եթե պետք է՝ օժանդակե՛նք, բայց մաքրեն, որովհետև ոստիկանին դժվար կլինի, երբ բերում է, մեքենայի թափքը բացում է, աղբը թափում է «տրասսայի» վրա, մոտենա՝ ասի, որ դուք տուգանվում եք, կամ և այլն, և այլն»,– հակադարձեց նա:

  

Դիտվել է 3294 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը