Նախարար Լոքյանը բարձր է գնահատում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը

2017-04-20 19:41:15

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,ողջունելով հյուրերին' նախարար Լոքյանը բարձր է գնահատել կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: «Մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, որոնց հարցում միշտ զգացել ենք ձեր աջակցությունը: Օգտագործելով հանդիպման առիթը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնագիտական, խորհրդատվական, ինչու ոչ՝ նաև ֆինանսական օժանդակության համար»,- նշել է նախ արարը հանդիպման սկզբում: Դավիթ Լոքյանը ընդգծել է, որ վերջին տարիներին այդ համագործակցությունը ստացել է նոր որակ և դարձել ավելի արդյունավետ' միևնույն ժամանակ ավելացնելով, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ ու անելիքներ փախստականների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, բնակարանային, սոցիալական, առողջական, կրթական հարցերի հետ կապված: Դավիթ Լոքյանը հույս է հայտնել, որ ՀՀ ՏԿԶ նախարարության Միգրացիոն պետական ծառայության թիմը և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունը առաջիկայում ևս կաշխատեն մեծագույն պատասխանատվության զգացումով և հաջողությամբ կլուծեն ոլորտում առկա խնդիրները:

ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործուն աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ապաստանի համակարգի ամրապնդման, փախստականների ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման հարցերին: Քննարկվել են այդ հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիները, նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները:

Դիտվել է 78 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը