Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան

2017-04-20 21:17:45

Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին ապրիլի 24-ին հնգօրյա այցով կլինի Հայաստանում և Լեհաստանում, բանակցություններ կվարի երկու պետությունների բարձրագույն ղեկավարության հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Այդ մասին հաղորդում է Indiatoday գործակալությունը:

Այցի առաջին փուլում՝ մինչ ապրիլի 26-ն, Անսարին կլինի Հայաստանում: Հնդկաստանի փոխնախագահին կուղեկցեն նրա կինը՝ Սալմա Անսարին, միջին և փոքր ձեռնարկությունների նախարար Հիրիռաջ Սինգհը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Երևանում Անսարին բանակցություններ կվարի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Այցի նպատակը երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացումն է, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության ու գործընկերության հետագա զարգացումը»,- լրագրողներին ասել է Հնդկաստանի ԱԳՆ արևելյան հարցերով քարտուղար Փրեթի Սարանը:

Անսարին կհանդիպի նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ: «Մենք նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և նման բարձրաստիճան այցերը կնպաստեն երկրների հետագա հարաբերություններին»,- նշել է Սարանը:

Ապրիլի 26-ին Անսարին Հայաստանից կմեկնի Լեհաստան:

Դիտվել է 276 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը