ՀՀԿ-ն ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը չի քննարկել

2017-04-20 22:25:51

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երբ քննարկենք, դուք կիմանաք արդյունքների մասին: Այս պահի դրությամբ մենք նման հարց չենք քննարկել»,-նշեց Շարմազանովը:

Հարցին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը քննարկվո՞ւմ է, Շարմազանովը բացասական պատասխան տվեց:

Դիտվել է 199 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը