Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել «Զինանոց 2017»-ի շրջանակներում

2017-04-20 22:52:51

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին 1974 թ. ծնված Հովսեփ Բ.-ն ներկայացրել ծխագլան, 227 դետոնատոր, նռնականետի արկ, տարբեր տրամաչափի 53 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 11.30-ին, 1988 թ. ծնված Հայկ Ն.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 5 և 5.45 մմ տրամաչափի 113 փամփուշտ:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 11.40-ին, 1948 թ. ծնված Սուսան Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 70, «ԴՇԿ» տիպի գնդացրի 1 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ՝ պայթուցիչով:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 12.00-ին, 1984 թ. ծնված Ատոմ Մ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի 7 փամփուշտ, «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 4, «ԴՇԿ» տիպի գնդացրի 1 փամփուշտ և լուսարձակիչի 1 փամփուշտ:

Դիտվել է 113 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը