Ռիհաննայի ստեղծած կոշիկը համեմատել են զուգարանի էժան հողաթափերի հետ (լուսանկար)

2017-04-20 23:05:36

Համացանցի օգտատերերը քննադատության են ենթարկել երգչուհի Ռիհաննայի նոր դիզայներական ստեղծագործությունը' «ժելեյանման սանդալները», որոնք նա ստեղծել է Puma բրենդի հետ մեկտեղ: Այս մասին տեղեկանում ենք Mashable պորտալից:

Որպես օրինակ ներկայացված է մի լուսանկար, որում պատկերված են Ասիայում արտադրված էժանագին հողաթափերը: Հայտնի է, որ դրանց զույգի գինը կազմում է ընդամենը մեկ դոլար: Այսպիսով ցուցադրվում է դրանց ակնհայտ նմանությունը Fenty Jelly Slides կոշիկի հետ, որը ստեղծել է Ռիհաննան:

Համացանցի օգտատերերը նույն ժամանակ համեմատել են երգչուհու հեղինակած կոշիկը ասիացիների էժանագին հողաթափերի հետ, որոնք նրանք օգտագործում են զուգարան գնալու ժամանակ:

Դիտվել է 1411 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը