Կրակոցներ՝ Փարիզում. սպանվել է ոստիկան և ահաբեկիչը (տեսանյութ)

2017-04-20 23:47:19

Արման Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՓԱՐԻԶ ՀՐԱՏԱՊ
ԿՐԱԿՈՑՆԵՐ ՇԱՆԶԵԼԻԶԵ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ. Սպանվել է ոստիկան և ահաբեկիչը»

Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, Փարիզի կենտրոնում ընթանում է հատուկ գործողություն:

Նախնական տեղեկություններով՝ հարձակմանը մասնակցել է 2 հանցագործ: Իրավապահները ենթադրում են, որ կատարվածն ահաբեկչություն է: Դեպքի վայրում ուղղաթիռ է պտտվում:

Փարիզի ոստիկանությունն իր Twitter-ի էջում կոչ է արել խուսափել դեպքի շրջանում հայտնվելուց՝ չբացատրելով, թե ինչն է պատճառը:

 Ուղիղ միացումը՝ Reuters-ի:

Դիտվել է 2193 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը