«Խոստումը» ֆիլմի դերասանները CBS-ի եթերում ներկայացրել են ֆիլմի պատմությունը (տեսանյութ)

2017-04-21 00:30:00

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատատաներ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն ամերիկյան CBS հեռուստաընկերության առավոտյան ծրագրում ներկայացրել են ֆիլմի պատմությունն ու դատապարտել թուրքական կառավարության վարած ժխտողական քաղաքականությունը:

«Այս պատմությունը չի խոսվել, քանի որ Թուրքիայի շահերը մշտապես ճնշել են նորից ու նորից: Մարդիկ փորձել են բարձրաձայնել այս թեման, այդ թվում և Քըրք Քըրքորյանը, ով ղեկավարում էր «Metro Golden Mayer» ստուդիան, սակայն դա նրան չհաջողվեց այն ժամանակ: Այնուամենայնիվ նա դա արեց, սակայն, դժբախտաբար, հեռացավ կյանքից նախքան ֆիլմի աշխատանքները սկսելը: Այդ է նաև պատճառը, որ ԱՄՆ նախագահներից ոչ ոք չի արտասանել «ցեղասպանություն» բառը», - ի պատասխան լրագրողի հարցի՝ մեկնաբանել է Քրիստիան Բեյլը, ով ֆիլմում մարմնավորում է ամերիկացի լրագրողի կերպարը:

 

Դիտվել է 391 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը