Մխիթարյանն օգնեց «Յունայթեդ»-ին դուրս գալ կիսաեզրափակիչ (լուսանկարներ, տեսանյութ)

2017-04-21 01:32:07

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Անդերլեխտ»-ին: Դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման 10-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը, պատասխան գոլը 35-րդ րոպեին հեղինակեց Հանին:

Քանի որ թիմերի միջև առաջին խաղը նույնպես ավարտվել էր 1:1 հաշվով, հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում:

107-րդ րոպեին Ռեշֆորդը խփեց հաղթական գոլը: Արդյունքում Մոուրինյուի թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Դիտվել է 3456 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը