«Փաստ». Սեյրան Օհանյանը հասցրել է ավելի քան 450 զինծառայողի դարձնել գործազուրկ
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստի» աղբյուրների վկայությամբ' Սեյրան Օհանյանը իր պաշտոնավարման վերջին մեկ–մեկուկես ամսում' 2016 թվականի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին հասցրել է ավելի քան 450 զինծառայողի դարձնել գործազուրկ: Այսպես ասած' «օպտիմալացրել է»: Պատճառները տարբեր են եղել:
Այս լուրը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Նա ասաց, որ օպտիմալացումը շարունակական գործընթաց է, և մշտապես փոփոխություններ են լինում նախարարությունում: Առաջիկայում նույնպես փոփոխություններ են սպասվում»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում