«Փաստ». Արման Սահակյանը 80 միլիոնից ավելի եկամուտ է ունեցել

2017-04-21 09:11:50

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի տարեկան եկամուտները գերազանցում են 80 միլիոն դրամը: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Արման Սահակյանի դրամական միջոցները նախորդ տարի որոշակիորեն ավելացել են: Տարեսկզբին նա հայտարարագրել էր 151 միլիոն 600 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 200 միլիոն 700 հազար դրամ:
Նրա տարեկան եկամուտները կազմել են 82 միլիոն 144 հազար դրամ և ստացվել 7 միլիոն 840 հազար դրամ աշխատավարձից, 59 միլիոն 900 հազար դրամ շահաբաժնից և 14 միլիոն 403 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Կինը՝ Սեդա Հակոբյանը, հայտարարագրել է 25 միլիոն 800 հազար դրամ դրամական միջոցներ և 980 հազար դրամ տարեկան աշխատավարձ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 1654 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը