«Ժողովուրդ». «Նախարար՝ երբեք». իսկ նախագահ այո՞. որտե՞ղ կլինի Հրայր Թովմասյանը

2017-04-21 09:36:28

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ընտրություններից հետո ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Թովմասյանից, վերջինս հարցը լսելուն պես շփոթված պատասխանեց. «Ես ինչ իմանամ, չեմ կարող ասել»:

Եվ քանի որ չէր բացառվում նաեւ, որ Թովմասյանը կրկին գործուղվի գործադիր եւ զբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը, ուստի նախկին նախարարից հետաքրքրվեցինք, թե որքանով է դա հնարավոր. «Ոչ, երբեք»,-այսպես կտրուկ պատասխան տվեց Թովմասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1637 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը