Բաղանիսի ճանապարհին գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված բեռնատար մեքենան (լուսանկարներ)

2017-04-21 10:23:06

Երեկ ադրբեջանցիները Տավուշի մարզի Բաղանիսի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ է արձակել՝ հիմնականում հողատարածքների ուղղությամբ:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն այդ առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը:

Գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել:
Հ.Գ. Ապատեղեկավություն տարածող մանյակնեին:
Հ.Գ.Գ Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:»

 

Դիտվել է 4649 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը