Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»

2017-04-21 10:56:48

ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաև սույն թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների
ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին
համապատասխան ընթացք տալու նպատակով:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»:

Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010 511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝
ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:

 

Դիտվել է 78 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը