Մխիթարյանը` «Յունայթեդ»-ի հաղթանակի մասին
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտ»-ի նկատմամբ տարած հաղթանակին:
Հիշեցնենք, որ մանչեսթերցիները հանդիպման հիմնական ժամանակը 1:1 հաշվով ավարտեցին, դաշտի տերերի գոլը խփեց Մխիթարյանը, իսկ լրացուցիչ ժամանակում Ռեշֆորդը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Ինչպիսի դրամա էր այս երեկո: Եվս մեկ քայլով մոտեցանք Եվրոպայի լիգայի եզրափակչին: Ուրախ եմ հաղթանակի և խփածս գոլի համար: Ինչպիսի գոլ խփեց Մարկուս Ռեշֆորդը»,- թվիթերում գրել է Մխիթարյանը: