1 գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 18 հազար 205.63 դրամ

2017-04-21 12:50:57

ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողնման՝ ապրիլի 17-23-ի գները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 18 հազար 205.63 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 19 հազար 788.72 դրամ:

Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 261.61 դրամ է, իսկ բացթողնմանը' 284.36 դրամ:

Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 13 հազար 755.96 է, իսկ բացթողնմանը' 14 հազար 952.13 դրամ:

Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց 11 հազար 466.28 դրամ, բացթողնման համար՝ 12 հազար 463.35 դրամ:

Դիտվել է 276 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը