Պայմանագրային զինծառայող է մահացել

2017-04-21 14:13:29

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող է մահացել:

Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մահացած զինծառայողը 1986թ. օգոստոսի 30-ին ծնված Նարեկ Զավենի Հակոբյանն է:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այլ մանրամասներ չներկայացրեց:

Նա ընդգծեց, որ զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են:

Դիտվել է 3816 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը