Չեմ կարծում, որ Իբրայի ու Ռոխոյի մոտ թեթև վնասվածք է. Մոուրինյու

2017-04-21 14:50:53

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձեոլ է Զլատան Իբրահիմովիչի և Մարկոս Ռոխոյի վնասվածքներին, որոնք ֆուտբոլիստները ստացել են  Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում, «Անդերլեխտ»-ի հետ պատասխան խաղում:

Ռոխոն դաշտը լքել էր պատգարակով, իսկ շվեդ հարձակվողը վնասել է ծունկը:

«Չեմ կարծում, որ նրանց մոտ թեթև վնասվածք է: Բայց մինչև խոսելը նախընտրում եմ սպասել բուժզննման արդյունքերին: Ես մարզիչ եմ, այլ ոչ թե բժիշկ: Բայց ընդհանուր առմամբ՝ նորությունները, իհարկե, վատն են»,–Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:

Դիտվել է 645 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը