Լե Պենը կոչ է արել վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը

2017-04-21 14:37:07

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը:

«Մեր երկիրը կրկին ահաբեկիչների թիրախ դարձավ, հարվածը հասցվեց մեր մայրաքաղաքի հենց սրտին՝ Ելիսեյան դաշտերում՝ բոլոր ֆրանսիացիների համար խորհրդանշական փողոցում»,-հայտարարել է լե Պենը՝ իր նախընտրական շտաբում ելույթ ունենալով լրագրողների առջեւ:

Լե Պենի խոսքով՝ արմատական իսլամիզմը «հեգեմոնիստական, հրեշավոր գաղափարախոսություն է», որի հետեւորդները պատերազմ են հայտարարել Ֆրանսիային եւ այն վարում են առանց որեւէ զղջման՝ շունչ առնելու հնարավորություն չտալով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 245 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը