Մեկնարկեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը
СпортԵրեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկեց ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը:
Առաջին օրը ջրացատկորդները մրցեցին 1 մ ոստնակացատկ մրցաձեւում: Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Մեծահասակներ- տղամարդիկ՝ Վլադիմիր Հարությունյան, Վարդան Բայանդուրյան, Լեւ Սարգսյան:
Պատանիներ-Մարատ Գրիգորյան, Արման Ենոքյան, Դավիթ Մովսիսյան:
Աղջիկներ-Քրիստինե Հակոբյան, Ալիսա Զաքարյան, Մանե Կարապետյան:
Վաղը մարզիկները հանդես կգան 3 մ ոստնակացատկ մրցաձեւում: