Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին (լուսանկարներ)

2017-04-21 16:07:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։

Նախագահներ Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։

Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։

Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

Դիտվել է 222 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը