Հարյուր հազարավոր եվրո արժողությամբ թռչող ավտոմոբիլներ են ցուցադրել Մոնակոյում (տեսանյութ)

2017-04-21 17:49:27

Մոնակոյում բացված Top Marques ցուցահանդեսում ցուցադրվել են թռչող ավտոմոբիլների երկու նախատիպեր: Այս մասինհաղորդվում է միջոցառման կայքում:

Նորույթները ներկայացրել են Հոլանդիայի Pal V ընկերությունը եւ Սլովակիայի AeroMobil սթարթափը: Pal V-ի Librety մոդելը սարքավորված է ծալովի ռոտորով եւ կարող է վաճառքի հանվել արդեն 2018 թվականի վերջին:

Ֆիրման արդեն սկսել է ընդունել նախապատվերներ, սակայն ավտոմեքենայի տենիկական բնութագրերը չեն հայտնում: Գինը տատանվում է 299 հազարից մինչեւ 599 հազար եվրոյի սահմաններում՝ կախված համալրումից:

AeroMobil երկտեղանի ավտոմեքենայի նախատիպը, ստեղծողների խոսքով՝ կարող է զարգացնել ժամում 160 կիլոմետր արագություն գետնին եւ ժամում 200 կիլոմետր օդում:

 

Դիտվել է 948 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը