«Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» խաղը դիտելիս Նիգերիայում 30 մարդ է մահացել
ՍպորտՆիգերիայում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» (2:1) հանդիպումը դիտելիս ողբերգություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Քալաբարում խաղը դիտելիս ավելի քան 30 մարդ է մահացել՝ հոսանքահարվելու հետևանքով:
Խաղի ժամանակ էլեկտրական լարն ընկել է շենքի վրա:
Մանչեսթերյան ակումբը թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել մահացածների և տուժածների հարազատներին:
Our thoughts go out to the United fans, their friends and families affected by the tragedy in Calabar, Nigeria, yesterday. pic.twitter.com/WGnHAxpjMV
— Manchester United (@ManUtd) April 21, 2017