Տեսանյութ է հրապարակվել 245 կիլոգրամ քաշ գցած կնոջ մասին

2017-04-21 19:45:59

Եգիպտուհի Իման Ահմադ Աբդուլատին, որն ամենածանր կինն էր համարվում աշխարհում, կորցրել է իր քաշի կեսը եւ երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարողացել է նստել: Ոչ սովորական հիվանդին ներկայացնող նոր տեսանյութը հրապարակել է The Daily Mail թերթը:

«Նա ուրախ է եւ ավելի սլացիկ տեսք ունի: Նա վերջապես տեղավորվել է հաշմանդամի սայլակում եւ սովորել է նստել առանց կողմնակի օգնության: Դեռ երեք ամիս առաջ այդ մասին չէր կարելի նույնիսկ երազել»,- պատմել են Աբդուլատիին բուժող բժիշկները:
Երբ կնոջը նոր էին բերել հիվանդանոց, նա կշռում էր մոտավորապես կես տոննա: Այժմ նա կորցրել է ավելի քան 245 կիլոգրամ եւ շարունակում է նիհարել:

Դիտվել է 1273 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը