Քարոզարշավի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը երևանցիներին մտահոգող չորս հիմնական խնդիր է առանձնացնում (տեսանյութ)

2017-04-21 18:25:07

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող 4 հիմնական խնդիր է առանձնացնում, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

«Ես կառանձնացնեմ 4 հիմնական ու շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիր: Առաջինը տրանսպորտն է, երկրորդը՝ բազմաբնակարան շենքերի կառավարումը, երրորդը' մանկապարտեզների հետ կապված վիճակը, չորրորդը՝ կանաչապատումը և քաղաքի սանիտարական վիճակը», - ապրիլի 21-ին դաշինքի քարոզչական միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը:

Փաշինյանը երևանցիներին խոստանում է հետաքրքիր, գեղեցիկ ու ակտիվ քարոզարշավ անցկացնել, որի ընթացքում մանրամասն կներկայացնեն իրենց ծրագիրը: «Մենք գիտենք, որ մարդկանց հետ շփվելու արդյունավետ եղանակներ պետք է փնտրենք ու գտնենք, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ

Դիտվել է 458 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը