Աբդուլլահ Գյուլի որդին Թուրքիայում հանրաքվեի ժամանակ «ոչ» է քվեարկել է

2017-04-21 21:05:27

Թուրքիայի Հանրապետության նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի որդին' Մեհմեթ Էմրե Գյուլը, ով կրթությունը շարունակում է Անգլիայում, Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ քվեարկել է «ոչ»-ի օգտին:

Այս մասին հայտնում է թուրքական posta.com.tr-ն: Մեհմեթ Էմրե Գյուլը քվեարկությանը մասնակցել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում, որտեղ նրանից բացի քվեարկել է նաև Թուրքիայի ևս մեկ այլ քաղաքացի: Քվեատուփից հանված երկու քվեաթերթիկներն էլ եղել են «ոչ»-ի օգտին:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»' 48,59 տոկոսը: Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:

Դիտվել է 871 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը