Էդմոն Մարուքյան. Վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններին
ПолитическиеԱյնպիսի տպավորություն է, թե բոլորը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, միայն «Ելք» դաշինքն է գոհ։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 21-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ես ասում եմ՝ մեր ակնկալիքներն այլ էին, բայց մեր դաշինքը ակնածանքով է մոտենում մարդկանց ընտրությանը»,- ասել է Մարուքյանը։
««Ելք» դաշինքը մասնակցում է ընտրություններին առողջ, անկաշառ, անբիծ մարդկանց թիմով։ Մենք առաջադրել ենք քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններին»,- ասել է Մարուքյանը։