Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ 

Որ պարագայում կգա հատուցման ժամը...

Վերլուծական

Հայոց ցեղասպանության՝ միջազգային առումով անպատժելիությունը նոր ոճիրների թատերաբեմ դարձրեց 20-րդ՝ քաղաքակրթությամբ և նվաճումների վերելքով պարծեցող դարը։ «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը», համախոհներին հանգստացնում էր Հիտլերը՝ սառնասրտորեն ավելացնելով մահվան ճամբարները։ Անպատժելիությունը դուռ բացեց նաև անցյալ դարավերջին Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում հայ բնակչության նոր ջարդերի, բնիկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իշանությունների սանձազերծած Ղարաբաղյան պատերազմի համար։

Ներկայիս Թուրքիայի կառավարությունը՝ չնայած համայն հայության, միջազգային հանրության համառ ու հետևողական պահանջներին, աշխարհի երկու տասնյակից ավելի պետությունների կողմից պաշտոնապես ճանաչմանը, ժամանակակից բազմաթիվ, այդ թվում՝ թուրք հայտնի մտավորականների կոչերին, ժխտում է ցեղասպանության իրողությունը՝ փորձելով խորամանկորեն խուսանավել, այսպես կոչված, նոր մոտեցումների թիկունքում, ամեն կերպ ջանում է խուսափել պատմական պատասխանատվությունից։

Ուզենք թե չուզենք՝ Հայոց ցեղասպանության խնդիրն օգտագործվելու է, այն վաղուց է դարձել մահակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելիս: Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. մենք չպետք է սպասենք, թե որ երկիրն իր շահերից ելնելով ու երբ կորոշի մեր հարցը որպես մահակ կամ ապտակ օգտագործել Թուրքիայի դեմ: Կողքից դիտորդի պես չպետք է նայենք, թե մեր խնդիրն ինչպես է օգտագործվում, այլ ինքներս մասնակցենք Թուրքիային պատժելու գործընթացին, եւ, որպես ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդ, հասնենք մեր ոտնահարված իրավունքի վերականգնմանը:

Այո՛, մենք հետևողական ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, բայց արդյո՞ք դա բավարար է: Հայաստանի կողմից առաջ քաշված ֆուտբոլային դիվանագիտությունը գուցե լավագույն նպատակներն էր հետապնդում, սակայն փաստը մնում է փաստ՝ կրկին անգամ ներքաշվեցինք Թուրքիայի վարած կեղտոտ խաղերի մեջ, ինչից առաջին հերթին տուժեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Մեր սխալները, սակայն, դրանով չեն ավարտվում: Թե՛ պետական, թե՛ հանրային գիտակցության մակարդակներում մենք շարունակում ենք դիտարկել Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացը՝ իբրև նպատակ: Մինչդեռ՝ վաղուց ժամանակն է այս պրոցեսը դիտարկել իբրև միջոց՝ Թուրքիային պատասխանատվության ենթարկելու և բարոյական ու նյութական, ինչպես նաև տարածքային փոխհատուցման հասնելու համար:

Պետք է հասկանանք անչափ կարևոր մի իրողություն. միջազգային քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով և միայն շահերով: Այդ իսկ պատճառով՝ հուսալ, որ հանուն վեհ մարդկային գաղափարների՝ միջազգային հանրությունը կճանաչի հայերի ցեղասպանությունը և դրանով կհարվածի Թուրքիայի հետ իր ռեալ տնտեսական և քաղաքական շահերին՝ մեղմ ասած, միամտություն է: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուժային կենտրոնների համար եղել է և կմնա մահակ՝ թուրքական քաղաքականության վրա ազդելու համար: Մեր գերնպատակը պետք է լինի՝ այդ մահակը գործարկելու առիթներ ստեղծելը: Որքան պատկառելի լինի առիթը, այնքան ցավոտ կլինի մահակի հարվածը: Բացի այդ, անհրաժեշտ է օգտագործել Թուրքիայի ներքին խնդիրները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առաջխաղացման համար:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ Թուրքիան դինամիկ կերպով զարգանում է: Մանրամասն դիտարկման դեպքում, սակայն, պարզվում է, որ Թուրքիան լուրջ ներքաղաքական ու տնտեսական խնդիրներ ունի: Դա պետք է վերլուծել ու օգտագործել Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից: Վերջին տարիների Էրդողանի կառավարությունը հարձակման է ենթարկում զանգվածային լրատվամիջոցներին ու խոսքի ազատությունը, հատկապես՝ կառավարությանը քննադատաբար անդրադարձած անձանց ու լրատվամիջոցներին: Ընդ որում, այն ավելի մեծ տարածություն է ստեղծում նախկինում սուր ազգայնական հարցեր համարվող այնպիսի քննարկումների համար, ինչպիսիք են հայերի ու քրդերի կարգավիճակը:

Սակայն, ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, անհայտ է մնում: Իրադրությունը, որում հայտնվել է Անկարան, խորանում է ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կեղծելուց հետո Էրդողանն անսահմանափակ լիզորություններ է ստանալու, ինչը ենթադրում է, որ մոտակա տարիներին այս երկրից ժողովրդավարական բարեփոխումներ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում՝ պետք չէ սպասել: Եվ դա առաջին հերթին հարվածելու է հենց Թուրքիային, քանի որ այն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ավանտյուրաները, որոնց մեջ ներքաշվելու հարցում Էրդողանը մեծ վարպետ է, է՛լ ավելի են մեծացնում ուժային կենտրոնների կողմից վերը նշված մահակի կիրառման հավանականությունը….

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամենադիտված