Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 

Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին

Արտաքին Քաղաքական

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար:

Ինչպես գրում է La Stampa-ն, Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016 թվականի հունիսին, այն քիչ ուղևորություններից էր, որ Պապն արդեն իսկ որոշել էր պաշտոնի անցնելու հենց սկզբում:

Պարբերականի՝ Վատիկանին անդրադարձող բաժինը (Vatican Insider) հարցրել է դեսպան Միքայել Մինասյանին, թե ինչ նշանակություն ուներ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը:

«Խորհրդանիշերով և հույզերով լի այդ այցը, կարծում եմ, հիանալի կերպով արտահայտել է Ֆրանցիսկոս պապի առանցքային արժեքների կարևորությունը, ինչպիսիք են՝ համերաշխությունը, աշխարհի հանդեպ բաց լինելը և ազատությունը։ Համերաշխություն հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, որն այդքան տառապել է, և Պապը սովորեցնում է, որ հնարավոր չէ համերաշխ չլինել նրանց հետ, ովքեր տառապում են։ Աշխարհի հանդեպ բաց լինելը, որովհետև հայերին քաջություն տվեց իրենց բացել աշխարհի առաջ, ազատվել դեռևս այսօր թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունից բորբոքվող ցավի կապանքներից: Եվ վերջապես ազատություն, Պապի անձնական ազատությունը, որ նա անտեսեց ճնշումները՝ մյուս երկու արժեքները փոխանցել կարողանալու համար»,- ասել է Միքայել Մինասյանը:

Նա հիշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք, նրա կարծիքով, «լավագույնն են բնութագրում Ծիծեռնակաբերդ Ֆրանցիսկոս պապի այցի նշանակությունը. «Ձերդ Սրբություն, այսօր Դուք դարմանեցիք մեր վերքերը»:

«Կարծում եմ՝ մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ ողբերգությունների առաջ չկա այլ գործիք, քան լռությունը՝ որպես լսելու հրավեր: Զգալ, թե ինչ են ասում զոհերը, չխոսել նրանց փոխարեն, այլ աղոթել նրանց համար և աղոթել, որպեսզի մարդկության հետ տեղի չունենա այն, ինչ տեղի է ունեցել նրանց հետ»,- ասել է Միքայել Մինասյանն իտալական պարբերականին՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ողջ ընթացքում լուռ:

Միքայել Մինասյանը հիշեցրել է, որ դեռ 2015 թվականի ապրիլի 12-ին պատարագի մեկնարկի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ 20-րդ դարասկզբի ողբերգություններում են մինչ օրս շարունակվող ողբերգական դեպքերի արմատները: Դեսպանը նշել է, որ Հայաստանում Պապի հայացքը ներառում էր նաև Միջին Արևելքի քրիստոնյաներին, որոնց համար նա չի հոգնում խաղաղության կոչ հղել, քանի որ լռությունը չի կարող կիրառվել այն ողբերգությունների դեպքում, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առաջ:

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ մենք՝ հայերս հավատում ենք, որ անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, և դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար:

«Եթե հարյուր տարի առաջ իմ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Միջին Արևելքի քրիստոնյաների դեպքում»,- ասել է Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ հայերը Թուրքիայից սպասում են այդ քայլին, ինչպես նաև գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն է եղել: «Ցավոք, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում և մոռացվում է»,- ասել է նա:

Միքայել Մինասյանը շեշտել է, որ Հռոմի պապը տարբեր առիթներով խոսել է հիշողության թեմայով, բայց միշտ՝ որպես խորապես դրական մի բան, քանի որ այն «կապ է ստեղծում մարդկանց, ժողովուրդների միջև՝ անգամ, երբ դժվար է դրանք ընդունել»:

«Կարծում եմ՝ այն, ինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի ժամանակ Սուրբ Պետրոսի տաճարում նա արտահայտեց և ավելի ուշ՝ հաջորդ տարի կրկնեց Հայաստան կատարած այցի ժամանակ՝ ցանկություն էր այդ հիշողությունը դարձնել այն հենքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել հայերի և թուրքերի միջև խաղաղ հարաբերություններ, հաշտեցման ուղին՝ այն գիտակցմամբ, որ պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից»,- ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Աղբյուրը` Tert.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերել
Ամենադիտված