«Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը մրցաշրջանի խաղն է լինելու. Էրերա
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ մանչեսթերյան դերբին երկու ակումբների համար էլ որոշիչ դեր ունի:
«Դա լինելու է մրցաշրջանի խաղը: Թիմերից որևէ մեկը եթե հաղթի, ապա այլևս շատ միավոր չի կորցնի: Խաղը որոշիչ է լինելու: Մենք այժմ լավ մարզավիճակում ենք, և դա կապացուցենք հինգշաբթի օրը», - Էրերայի խոսքը մեջբերում է FourFourTwo-ը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հետաձգված՝ «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յուանթեդ» հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: