«Ժողովուրդ». Արման Մկրտումյանի միանձնյա որոշումը ներքին լարվածության պատճառ. ով է նախագահի նոր թեկնածուն
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է' ապրիլի 21-ին տեղի էր ունեցել դատավորների միության ընդհանուր ժողովը, սակայն նախագահի ընտրությունները չէին կայացել. երկու թեկնածուներից ոչ մեկը' ո՛չ միության գործող նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ո՛չ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, անհրաժեշտ թվով ձայն չէին հավաքել, ու նշանակվել են նոր ընտրություններ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միանձնյա որոշում է կայացրել նշանակել դատավորների նախագահի ժողով, միության նախագահի պաշտոնի համար ներկայացրել է նոր թեկնածուի' ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, իր հավատարիմ Երվանդ Խունդկարյանին, որի օգտին էլ հիմա լոբբինգ է անում: Այս փաստը դուր չի եկել միության անդամներին, ու հիմա ներքին լարվածություն է առաջացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: