00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վերջին 10 տարում 27 հազար հայ ԱՄՆ քաղաքացի է դարձել2300 կրակոց հայկական դիրքերի ուղղությամբ 1 շաբաթում. ՊԲ Սյունիքի մարզում՝ գազալցակայանում, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցովՀայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ավտոմեքենա է այրվել գազի բալոնի պատճառովՀայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկանԱհա թե որքան է պետք քնել ձեր տարիքում Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան Instagram-ով սպառնալիքներ է ստացել․ պահանջել են ինքնասպան լինել

«Միասնություն» շարժման և «Ծառուկյան» դաշինքի միջև քաղաքական պայմանավորվածություն երբևէ չի եղել․ Արման Վարդանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

Դեռեւս խորհրդարանական ընտրությունների մեկնարկին ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության ղեկավար, այսօր արդեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, ով նախկինում եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Սակայն, ոչ միայն Ա. Վարդանյանը չգլխավորեց դաշինքի ցուցակը, այլ առհասարակ դաշինքը չմասնակցեց ընտրություններին: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ չկայացավ «Միասնություն»-«Ծառուկյան» դաշինք համագործակցությունը, «Իրավունքի» հետ այս մասին առաջին անգամ խոսեց հենց ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԵՂԵԼ»

– Պարոն Վարդանյան, ողջ մամուլը գրեց, որ Դուք եք գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակը: Ի վերջո, ի՞նչը խանգարեց, որ դա տեղի չունեցավ:

–«Միասնություն» համազգային շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր մեր երկրի համար միասնական լուրջ բեւեռ ստեղծելու մի շատ կարեւոր գործընթաց: Եվ այդ նպատակով անձամբ հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Մի պահ արդեն իսկ նշմարվել էր որոշակի կոնսոլիդացիա, որի բանակցություններին եւ խորհրդատվական հանդիպումներին մասնակցում էին ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժեր, ինչպիսիք էին «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միասնությունը»՝ որպես նախաձեռնող: Եվ չնայած ողջ գործընթացը գնում էր դրական հունով, ինչ-որ պահից այդ բեւեռը չձեւավորվեց։ Թե ինչն էր դրա պատճառը կամ պատճառները, առանձին թեմա է եւ մի օր անպայման կխոսեմ այդ մասին: Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից...

Ինչեւէ, երբ այդ փուլում միասնական բեւեռ ձեւավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով եւ ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Ասեմ նաեւ, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու եւ ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որեւէ աջակցություն մեր կողմից Դաշինքին չի եղել: Այսինքն' քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր։

– Կարելի՞ է ենթադրել, որ երբ Ն. Զոհրաբյանը նշում էր, թե Դուք եք «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, արդեն իսկ համաձայնեցված չէր Ձեզ հետ:

– Սա առաջարկ էր, որն ինձ արվել էր հենց այդ օրերին, բայց մենք պաշտոնապես չստորագրեցինք որեւէ փաստաթուղթ: Իսկ դաշինքը ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանի», «Ալյանսի» եւ «Առաքելություն» կուսակցության հենքի վրա, այնինչ, շատ ավելի մեծ կոնսոլիդացիա էր ձեւավորվել, եւ գրեթե բոլոր մասնակիցները կողմ էին արմատական փոփոխություններին։ Ցավոք սրտի, այդ հայեցակարգի կողմնակիցները չմտան Ծառուկյան դաշինքի մեջ։ Որոշները այլ ձեւաչափով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան մուտք գործելու համար չհաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ մի մասն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ արդեն իսկ մեր կողմից կար որոշում՝ պաշտոնապես չմասնակցելու ընտրություններին: Ընդ որում՝ առաջարկի մասին չեմ խոսել, որ դրական եմ ընկալում այն:

Ի դեպ, այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը։

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՇՈՒՄ ԵՆ, ՔԱՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

– Դուք նշեցիք, որ դեռեւս որոշ փակագծեր չեք բացի, որպեսզի էլի ավելի մեծ հիասթափություն չապրի ժողովուրդը քաղաքական ուժերից եւ քաղաքական լիդերներից: Սակայն, ժողովուրդը հիմա էլ հիասթափվում է' տեսնելով, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր երկու թեկնածուները ոչ այնքան պայքարում են իշխանության, որքան միմյանց դեմ:

– Ինձ համար անգամ տարօրինակ չէ, որ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանուր եզրեր չեն գտնում, որովհետեւ սրանք քաղաքական ընտրություններ չեն: Որեւիցե մեկը չի խոսում արտաքին վեկտորների եւ ներքին տնտեսական իրավիճակի, քաղաքի զարգացման մասին, այլ խոսում են սանմաքրումից ու լուսավորությունից: Ուստի՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում իրենց շատ դժվար է մրցել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ նա, անկախ բոլոր գնահատականներից, որոնք նրա հասցեին հնչում են, փայլուն տիրապետում է տեղական ինքնակառավարման ոլորտին: Ի վերջո, եղել է թաղապետ, երկար տարիներ զբաղեցրել է փոխքաղաքապետի եւ քաղաքապետի պաշտոն եւ նրա ու երկու ընդդիմադիր թեկնածուների բանավեճը շատ տարբեր հարթության մեջ է: Ն. Փաշինյանի եւ Զ. Փոստանջյանի բանավեճային առավելությունը հենց այն է, որ իրենք քաղաքական դեմքեր են, իսկ Տ. Մարգարյանը կոնկրետ տեղական ինքնակառավարման մասնագետ է: Ու այս առումով' Զ. Փոստանջյանն ու Ն. Փաշինյանն իրար ավելի շատ մաշում են, քան իրենց ձայներն են ավելացնում:

– Իսկ որքանո՞վ էր արդարացված, որ երկրի թիվ երկու քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, առհասարակ չմասնակցեց ավագանու ընտրություններին: Մի՞թե Ձեզնից բացի, դաշինքում այլ քաղաքապետի թեկնածու չգտնվեց:

– Ճիշտ կլինի իրենց տալ այս հարցը: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ կամ գնահատականներ հնչեցնել։ Բայց կարծում եմ՝ եթե քաղաքական ուժն ունի ասելիք, ապա պետք է մասնակցի բոլոր ընտրություններին՝ լինի Երեւանի, թե Վանաձորի, էական չէ: Կայացած քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում երկրում, անկախ նրանից, երկրի երկրորդ, թե չորրորդ ուժն է: Շատերը չմասնակցեցին Երեւան քաղաքի ընտրություններին, ինչն ինձ համար անհասկանալի էր: Ընդամենը վերջին րոպեին գրանցել «Երկիր ծիրանին», որպեսզի կոլապսի չմատնվեն ընտրությունները, իրականում ցույց է տալիս այն անտարբերությունը, որը ցավոք, ստեղծվեց խորհրդարանական ընտրություններից հետո ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ժողովրդի կողմից:

«ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՍՏԱՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ»

– Ավագանու ընտրություններին չմասնակցելը «Ծառուկյան» դաշինքը պատճառաբանեց, թե չեն հասցրել ծրագիր կազմել: Նախկինում եղել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւ թերեւս տեղյակ կլինեք' ԲՀԿ-ում քաղաքային իշխանություն ձեւավորելու ծրագիր չի՞ եղել:

– Յոթ տարի առաջ եմ եղել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եւ այն ժամանակ որոշ անհամաձայնությունների պատճառով վայր եմ դրել իմ մանդատը ու այս տարիներին շփում չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, քանի որ անկուսակցական եմ եղել: Իմ շփումները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ առ այսօր կրում են անձնական բնույթ եւ տեղավորվում են մտերմության տրամաբանության մեջ, ոչ թե քաղաքական, որովհետեւ մեզ մոտ ավելի լավ ստացվում է մտերմություն անել, քան իրար հետ քաղաքականությամբ զվաղվել: Այդ առումով ոչ մի ծրագրային դրույթ իրենց հետ չեմ քննարկել, որպեսզի ասեմ՝ ունեին, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

դիտվել է 2082 անգամ

Լրահոս
17 Դեկ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը հայտնի է (լուսանկար)Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ Նիկի Մինաժի բարեմասնությունները փակում են փոքրիկ թիթեղներըՀարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել. ինչ է կատարվում Կիևում. ուղիղՎերջին 10 տարում 27 հազար հայ ԱՄՆ քաղաքացի է դարձել«Հայի համբերության հետ խաղ մի արա». Սիլվա Հակոբյանը՝ Ադրբեջանին 22-ամյա հրեշը սպանել է ընկերուհու երեք տարեկան դստերը՝ գիշերազգեստ հագնելուց հրաժարվելու համար Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն 2300 կրակոց հայկական դիրքերի ուղղությամբ 1 շաբաթում. ՊԲ Տեսանյութ. հայուհին և ադրբեջանուհին կատարում են «Մի գնա» երգը Սյունիքի մարզում՝ գազալցակայանում, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցովՀայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ավտոմեքենա է այրվել գազի բալոնի պատճառովԹրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Սա մեր 6-ամյա որդու վերջին լուսանկարն է, այն պետք է բոլոր ծնողները տեսնեն Ո՞նց պետք է այս երևույթի դեմ պայքարել, ի՞նչ անենք, որ գյուղացին սկսի արտադրելԱստղագուշակ դեկտեմբերի 17-ի համարՀայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը«Ալաշկերտը» և բրազիլական «Բոտաֆոգոն» պաշտոնապես համաձայնության եկանՎերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայ դիզայների ստեղծած զգեստներովՏեսանյութ․ Ի՞նչ է տեղի ունենում 30 տուփ ծխախոտ ծխելուց հետո․ սա տեսնել է պետքԼուսանկարներ. Կարմիր զգեստով Վիկտորիա Բեքհեմն ու Դևիդ Բեքհեմը՝ տոնական միջոցառմանը 10+ լուսանկար, որոնք ապացուցում են՝ այս մարդիկ ծնող լինելու հետ բացարձակ կապ չունեն Անմեղ լուսանկարներ, որոնք լրիվ այլ ասոցիացիաներ կառաջացնեն Ձեզ մոտ Ահա թե որքան է պետք քնել ձեր տարիքում Արտառոց դեպք Կոտայքի մարզում. 16-ամյա երեխան Instagram-ով սպառնալիքներ է ստացել․ պահանջել են ինքնասպան լինելՏեսանյութ․ Ապօրինի զենքը հայտնաբերվեցԱրգենտինան 1970-ականներին` զինվորական Խորխե Վիդելայի ռազմական խունտայի շրջանում Լուսանկարներ․ Գեղեցկուհի Իրինա Շեյքը մերկացավ իր երկրորդ «սիրելիի» տեսախցիկի առջև Լուսանկարներ․ Կնոջ մարմնի 10 ամենասեքսուալ մասերը Խորհրդակցություն Ստեփանակերտում` Հայաստանի և Արցախի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբՍիրուշոն արևային Սիդնեյից գեղեցիկ լուսանկար է հրապարակել«Ռեալ»-ը` աշխարհի ակումբային առաջնության հաղթող (տեսանյութ)Տեսանյութ․ Գողություններ Նոր Խարբերդում․ կասկածյալները երկվորյակ եղբայրներ են«Ժողովուրդ ջան, ահազանգում եմ. հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը». Անահիտ Բախշյան Հայերը ծագել են ամերիկացիներից. Գարիկ Մարտիրոսյանի պատասխանը՝ Թրամփին Տեսանյութ․ Ինչպես պաշտպանեցին Պուտինին Սիրիայում. պատմում են օդաչուները Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս «Անպարկեշտ Նյու-Յորքը». սկանդալային ֆոտոշարք՝ հայտնի լուսանկարչի կողմից «Օդից փող». Ովքե՞ր են ֆինանսավորում մեր կրթությունըԼուսանկարներ․ Քիմ և Քորթնի Քարդաշյանները միջոցառում են կազմակերպել իրենց երեխաների համար Որոշ ցնդածներ արդեն հայ-իսրայելյան բարեկամական դաշինքի մասին են երազումՏեսանյութ․ Ուսուցիչը գոտիով դաժան ծեծի է ենթարկում աշակերտներինՈրպես անհայտ կորած որոնվում էՏեսանյութ․ Արմավիրի ավտոգողությունները բացահայտվեցինԻ՞նչ արժեն նախարարի խոստումները. աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի«Օրենքով գող»-ն արտաքսվել է Ուկրաինայից
Ամենադիտված
Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել 8 նշան, որ օրգանիզմին սեռական հարաբերություն է հարկավոր 10 տարածված սխալ սեքսում, որոնց մասին նույնիսկ գլխի չես ընկնում. Չափահաս ընթերցողների համար Լուսանկար. ՀՀ ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել. կան վիրավորներԱյս 8-ամյա հարսը մահացավ առաջին ամուսնական գիշերվա ընթացքում. պատճառը կապշեցնի բոլորիդ Այն, ինչ դիահերձողը դուրս բերեց այս երիտասարդի ներքին օրգաններից, ուղղակի անհավատալի է (լուսանկարներ՝ ամուր նյարդերով մարդկանց համար)5 աստղ, ովքեր որպես մարմնավաճառ են աշխատել մինչև հայտնի դառնալը. կգուշակե՞ք, թե որ նախագահի կինն է էսկորտ եղել Ալեքսանյանի դուստրը դպրոց է նվեր ստացել իր բիզնեսն ընդլայնելու համարԵթե ձեր տանը նույնպես կա այս բույսից, ապա հենց հիմա կարդացեք, թե ինչ հրաշք ունեք ձեռքի տակ Ականջի ցավի պաճառով տղան գնացել էր հիվանդանոց. այն, ինչ բժիշկը հանեց նրա ականջից, պարզապես սարսափելի է
Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՏեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջըԼուսանկարներ. Բրիտանացի պոռնոաստղն իջավ մեքենայից, ու բոլոր տղամարդիկ քարացան. տեսեք, թե ինչպիսին էր նրա զգեստը հետևից (մեծերի համար)Լուսանկար. Սեքսուալ գեղեցկուհուց տղայական ոճ ընդամենը մեկ քայլ է․ Անի Երանյանը լրիվ տղա է դարձելԻնչ արժե մեկ գիշերը Վոլոչկովայի հետ
Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Լուսանկարներ՝ մեծերի համար. «Նռան հատիկ» սերիալի գլխավոր դերակատարուհի Ալլան ժամանակին լրիվ մերկ է նկարահանվել Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՏեսանյութ. նման բան դուք դեռ չեք տեսել. հեռացրեք երեխաներին էկրանների մոտից ու վայելեք Տեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել… Լուսանկարներ. Գրիշա Աղախանյանի կինը՝ էրոտիկ ֆոտոշարքում 26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջըԼուսանկարներ. Բրիտանացի պոռնոաստղն իջավ մեքենայից, ու բոլոր տղամարդիկ քարացան. տեսեք, թե ինչպիսին էր նրա զգեստը հետևից (մեծերի համար)