Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) 

«Փաստ». Կռվախնձորը խնձո՞ր, թե կառավարության թափթփվածություն

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս հայաստանյան լրատվամիջոցները հեղեղված էին հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորի մասին լուրերով ու լուսանկարներով։ Բանը հասավ անգամ նրան, որ այս տեղեկություններին արձագանքեց ՊԵԿ–ը։ Անշուշտ, բավական տարօրինակ էր իմանալ, որ հայկական շուկայում առկա է ադրբեջանական ապրանք, ընդ որում թուրքական լոլիկի մասին լուրերից հետո։ Սակայն, այս իրողությունը հերթական անգամ վեր հանեց մի պարզունակ փաստ։ Խնդիրն այն է, որ համաձայն պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական խնձոր և գուցե նաև այլ ապրանքներ ներկրելու ու մաքսանենգության մասին տեղեկություն և փաստեր առկա չեն։ Նման պայմաններում, իհարկե, հարց է առաջանում, թե որտեղից է, ի վերջո, ադրբեջանական խնձորը Հայաստանում։ Սակայն սա հարցի ընդամենը մի կողմն է։

Ադրբեջանական ապրանքի մասին տեղեկությունների հայտնվելուց հետո սոցցանցերում քննարկումներ ծավալվեցին անգամ՝ գնել, թե չգնել այդ ապրանքները։ Իսկապես էլ, նման նախադեպի բացակայության պայմաններում այս քննարկումը կարծես թե բնական էր։ Սակայն սա էլ մի կողմ, ամենակարևորն այս ամբողջ թնջուկում այն էր, որ պարզվեց չկա կառավարության համապատասխան որոշում, համաձայն որի կարգելվեր ադրբեջանական ապրանքների ներկրումն ու վաճառքը։ Սա արդեն իսկ սկզբունքային հարց է, քանի որ ցույց է տալիս կառավարության և գուցե կառավարությունների առնվազն թափթփվածությունը։
Ինչ խոսք, զուտ տրամաբանական մակարդակում, կարծես թե ենթադրելի է, որ ադրբեջանական ապրանքը Հայաստանում չպետք է լինի, տրամաբանականից զատ այս փաստն առավելապես զգացմունքային ոլորտից է։ Սակայն պարզ է նաև, որ ենթադրություններով ու զգացմունքներով պետություն չես կարող կառուցել։

Բերենք մեկ օրինակ, ենթադրենք հայտնաբերվում է այն անձը, ով ներկրել է ադրբեջանական խնձորը կամ ցանկացած այլ ապրանք, պահպանել է օրենքը, մաքսանենգություն չի արել, ի դեպ այս առումով ինչպես արդեն նշեցինք, ՊԵԿ–ը նույնպես նշում է, որ այս հարցով մաքսանենգության դեպք չկա, ուստի նման պայմաններում, ի՞նչ կարելի է անել տվյալ քաղաքացու կամ բիզնեսմենի հետ։
Կարծես թե պատասխանը պարզ է՝ ոչ մի բան։ Այդ քաղաքացուն չի կարելի պատասխանատվության ենթարկել ադրբեջանական ապրանք ներկրելու համար, քանի որ նա չի խախտել կառավարության կամ մեկ այլ գերատեսչության որևէ արգելք, այն պարզ պատճառով, որ նման արգելք ուղղակի չկա։ Առավելագույնը, որ կարող է անել հայաստանյան իշխանությունը, հարցը զգացմունքային կամ բարոյական դաշտ տեղափոխելն է, այն է՝ պատերազմական վիճակում հակառակորդ երկրից ապրանք ներկրել։ Սակայն, ինչպես արդեն ասացինք, զգացմունքներով ու բարոյական չափանիշներով պետություն չի կառուցվում։

Բարոյականն ընդամենը հասարակական նորմ է, գուցե և շատ կարևոր նորմ, գուցե և որոշակի ազդեցություն ունեցող նորմ, սակայն, միևնույն է, բարոյական օրենքները բոլորովին էլ պարտադիր չպետք է գործեն, երկրում պետք է գործի միայն իրավական օրենք, ու որոշումը, մնացած ամեն ինչը ուղղակի պաթոսախեղդ լոլոներ են։
Ի դեպ, ասվածը չի նշանակում, թե պետք է թույլատրել ադրբեջանական ապրանքների հայտնվելը հայկական շուկայում, ընդհակառակը, խնդիրը հենց այն է, որ այդ արգելքը կամ այդ հարցի կարգավորումը պետք է լինի կառավարության որոշման և իրավական մակարդակներում։

Վերջիվերջո, իհարկե, այս իրողության հետ համեմատական չէ, սակայն փաստ է, որ օրինակ Պակիստանը պետականորեն չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Պակիստանի այս դիրքորոշումն ըստ էության որևէ լուրջ քաղաքական հետևանք միջազգային ասպարեզում Հայաստանի համար չունի, սակայն սա իրողություն է։ Նույն կերպ, գուցե և ադրբեջանական խնձորը մնա բացառիկ ու մասնավոր դեպք, սակայն այս հարցը ուղղակիորեն պետք է կարգավորել՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարում
Ամենադիտված