Գոհ եմ. Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ դիմակայության մասին
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ անգլիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը, որն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Չի կարելի մոռանալ, թե որ ակումբի հետ էինք խաղում: Նրանք ստեղծեցին ընդամենը երկու հնարավորություն, այնպես որ՝ ես գոհ եմ: Գիտեմ, թե որքան բարդ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղալը:
Այժմ յուրաքանչյուր խաղ մեզ համար եզրափակչի պես է լինելու: Առջևում բարդ խաղեր են և մեր համար միակ տարբերակը հաղթելն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC Sport-ն: