Քիմ Քարդաշյանը՝ Էլեն Դեջեներսի շոուին (տեսանյութ)
Բլոգոսֆերա36-ամյա Քիմ Քարդաշյանը մասնակցել է Էլեն Դեջեներսի շոուին, որում անկեղծ պատմել է՝ ինչ է այժմ կատարվում իր կյանքում: Հարցազրույցի ժամանակ Քիմը պատմել է երեխաների մասին: Պարզվել է, որ Նորթը և Սեինթը շատ տարբեր են: «Նորին շատ խորամանկ է: Նա գիտի կամ կարծում է, որ գիտի՝ ինչպես խաբի ինձ ու Քանյեին: Նա հոր պատճեն է: Նույն բնավորությունը ունի: Սեինթը բնավորությամբ ինձ է նման: Նորթը շատ է նեղացնում նրան, բայց նա անգամ չի լացում»,-պատմել է Քարդաշյանը:
Քիմ փորձում է փոխզիջումներ գտնել և հավատացած է, որ ժամանակի ընթացքում երեխաները կընկերանան: Երեխաները ամենակարևորն են ռեալիթի—շոուի աստղի կյանքում և այժմ նա ավելի գիտակցված է մոտենում նրանց դաստիարակությանը: