Ֆելաինին որակազրկվեց երեք խաղով (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինիին որակազրկեց երեք խաղով: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Ֆուտբոլիստը որակազրկվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հետաձգված՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը (0:0) ստացած կարմիր քարտի համար, որին արժանացել էր Սերխիո Ագուերոյին գլխով հարվածելու համար:
Ֆուտբոլիստը FA-ից նաև գրավոր զգուշացում է ստացել:
Ֆելաինին կարմիր քարտից հետո դաշտը լքելուց հրաժարվելու համար լրացուցիչ պատժի չի ենթարկվել: