«Գանձասար-Կապան»-«Շիրակ»` 3:2 (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի օրվա մյուս խաղում «Գանձասար-Կապան»-ը ուժերը չափեց Գյումրիի «Շիրակ»-ի հետ:
Դիմակայությունն ավարտվեց Կապանի թիմի հաղթանակով 3:2 հաշվով:
Կապանի թիմի կազմում գոլերով աչքի ընկան Լուբամբո Մուսոնդան (17'), Կլաուդիրը (62') և Վալմերսոնը (82'):
Գյումրիի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռումյան Հովսեփյանը (41') և Բակայոկոն (54'):
Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապան»-ը 49 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, «Շիրակի»-ը 43 միավորով երրորդն է, առաջատարը 51 միավորով «Ալաշկերտ»-ն է:
Լուսանկարը և տեսանյութը` «Գանձասար-Կապան»-ի ֆեյսբուքյան էջից: