«Բարսելոնա»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)
ՍպորտԻսպանիայի առաջնության 35-րդ տուրում կատալոնայն «Բարսելոնա»-ն արտագնա խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Էսպանյոլ»-ի դարպասը:
Հանդիպման գոլերը հեղինակվեցին երկրորդ խաղակեսում. 50-րդ րոպին Լուիս Սուարեսը բացեց հաշիվը, իսկ 76-րդ րոպեին Իվան Ռակիտիչը խփեց իր թիմի երկրորդ գոլը: Խաղավարտին`87-րդ րոպեին Սուարեսը այս խաղում հեղինակեց իր երկրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո կատալոնացիները 81 միավորով բարձրացան Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Նշենք, որ նույնքան միավոր ունի նաև Մադրիդի «Ռեալ»-ը: