«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բախտը բերել է, որ Մխիթարյանը խաղում է այդ թիմում. Նոբել Առուստամյան
ՍպորտМатч ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը Mы United youtube-ի ալիքի հետ զրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բախտը բերել է, որ Մխիթարյանը խաղում է այդ թիմում: Նա ամեն ինչի ինքնուրույն է հասել: Մխիթարյանն այլ երկրներում, այլ ակումբներում խաղալու հնարավորություն ուներ, բայց նա ընտրեց «Յունայթեդ»-ը, քանի որ ցանկանում էր օգնել թիմին: Չեմ հասկանում՝ ինչու են նրան քնանդատում: Ինձ համար նա «Յունայթեդ»-ի լավագույն խաղացողն է:
Հենրիխը շատ երջանիկ է Անգլիայում, Մանչեսթերում: Այնտեղ խաղալը նրա մանկության երազանքն էր, որը նա իրականություն դարձրեց: Նախանձում եմ, որ Մխիթարյանը խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, այլ ոչ «Յուվենտուս»-ում, որի երկրպագուն եմ ես: