00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենայինՍիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրել

Հայաստանը և Շվեյցարիան ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և դաշնային խորհրդական, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ քառորդ դարի ընթացքում երկու պետությունները ձևավորել են գերազանց հարաբերություններ և սերտ համագործակցություն հաստատել տարբեր ոլորտներում։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսությունն ամրապնդվել է՝ շնորհիվ դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման, բարձրաստի ճան բազմաթիվ այցերի, միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության։

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծում է Շվեյցարիայի աջակցությունը Հայաստանում իրականցվող զարգացման տարբեր ծրագրերին, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրում շվեյցարահայերի կարևոր ներդրումը երկու պետությունների տնտեսական, մշակութային կյանքի և հայ-շվեյցարական բարեկամության զարգացման գործում։

Եզրափակելով ուղերձը՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնում, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կամրապնդվեն ապագայում՝ համատեղ ջանքերի շնորհիվ։

Դիդիե Բուրկհալտերն իր ուղերձում ընդգծում է Հայաստանն ու Շվեյցարիան միացնող խորը բարեկամական կապերը և երկու պետությունների միջև համագործակցության նշանակալի զարգացումը վերջին քսանհինգ տարիների ընթացքում: Նա կարևորում է Երևանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացումը 2011 թվականին՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հատուկ անդրադարձ է կատարում 2016 թվականի փետրվարի 29-ին, ՀՀ ԱԳ նախարարի հետ միասին, երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։

Դիդիե Բուրկհալտերն անդրադառնում է նաև երկկողմ տնտեսական բնագավառում արձանագրված ձեռքբերումներին՝ նշելով Շվեյցարիայի առաջատար դերը Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրողների շարքում, ինչպես նաև համագործակցությունը գիտահետազոտական բնագավառում։ Նա կարևորում է նաև միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ առևտրային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և հիմնադրամների դերը հայ-շվեյցարական բազմոլորտ հարաբերությունների զարգացման գործում:

Դաշնային խորհրդականը նշում է, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հատկապես տնտեսական և զբոսաշրջության բնագավառում: Միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ Հարավային Կովկասում, 2017-2020թթ համար Շվեյցարիայի զարգացման ռազմավարության շրջանակներում իրականացվելիք ծրագրերն առավել կամրապնդեն Հայաստանի հետ գործընկերությունը զարգացման ոլորտում։

Դիդիե Բուրկհալտերը վստահություն է հայտնում, որ 2018 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առիթ կընձեռի բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը, հարուստ պատմությունն ու լեգենդար հյուրընկալությունը։

Եզրափակելով իր ուղերձը՝ արտաքին գերատեսչության ղեկավարը հայ ժողովրդին Շվեյցարիայի ժողովրդի անունից մաղթում է խաղաղ և բարեկեցիկ ապագա»:

դիտվել է 233 անգամ

Լրահոս
19 Օգոս
«ՀԺ». ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Գյումրիում առանձնատուն է կառուցում «Հրապարակ». Ինչ նվերներ է պատրաստել հայ գիտնականը Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երեւան օդանավին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է Life հեռուստաալիքը փակվում էԴևիդ Բեքհեմը դստեր համար լեգոյի 4000 դետալից խաղալիք-ամրոց է պատրաստելԹուրքիան նորից կպատերազմի Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխաՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ ՍուրենյանԼռության րոպեով կմերկնարկեն ֆուտբոլային դիվիզիոնի հանդիպումներըՌուս վարորդի վարած КамАЗ-ը բախվել է հայ երիտասարդի մեքենային «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մարզումներից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայի ահաբեկչության զոհերի հիշատակը (տեսանյութ, լուսանկար)Սիրիայի կենդանաբանական այգու կենդանիները տեղափոխվել են Հորդանան (տեսանյութ)Քիմիական զենքի ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվումԴԱԻՇ-ը հերթական ահաբեկչական գործողությունը կիրականացնի ՀռոմումԻ՞նչ է անում Ռուսաստանը Արցախի հարցի լուծման ուղղությամբՀայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է. Հրանտ Բագրատյան Էրդողանն ընդդեմ ՄերկելիԹուրքական հեռուստաալիքով ցուցադրված Սարիկ Անդրեասյանի ֆիլմը երկրում բողոքի ալիք է բարձրացրելԱթաթուրքի ստորագրության հեղինակը Հակոբ Վահրամ Չերչիյանն էԹուրքիան ԵՏՄ-ո՞ւմՎերա Բրեժնևայի սեքսուալ դուստրը հանգստանում է Իտալիայում (լուսանկարներ)Ժիրինովսկին հրապարակայնորեն ներկայացրել է արտաամուսնական կապից ծնված որդունԹուրք պատմաբանի սկանդալային հայտարարությունըՊայթուցիկով ավանակը հայտնվել է ԻրաքումԿրեմլը սպառնում է Հայաստանի իշխանություններին...«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2 (տեսանյութ)Մարդկանց փաստի առջև են կանգնեցրել...Disney-ը պատրաստվում է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասինԵրկրին Է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպըՄայրաքաղաքում կանցկացվի գարեջրի 4-րդ փառատոնըՆշանադրության կորած մատանին 13 տարի անց գտել են գազարի վրաԸմբշամարտի հավաքականները մեկնում են աշխարհի առաջնության ԵՏՄ-ն նոր մտահոգությունների տեղիք է տալիսՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքըՀայաստանը Շիրխանյանի վերաբերյալ Եվրոպական դատարանի հարցերին դեռևս չի պատասխանել. ՄԻԵԴ-ի ներկայացուցիչՁերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալըՀրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռըԲարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Սնեթ Լուիս. Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակըԲախումներ՝ «Էվերտոն»-ի խաղին (տեսանյութ, լուսանկարներ)Ինչ կարծիքի են նախկին եւ ներկա ՄԻՊ-երը բիզնես-օմբուդսմանի ինստիտուտի վերաբերյալԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իսպանիայի թագավորին Օզիլը սիրելիի հետ՝ ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Կնոջը ծեծելու համար պատասխանատվության կենթարկվիՄոսկվայում անհետացել է երգիչ Եվգենի ՕսինըՆախագահը խորհրդակցություն է հրավիրել«Բեշիքթաշ»-ն Օզբիլիսի տրանսֆերի հարցում պատրաստ է բանակցություններիՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտումՆոր մարտահրավեր՝ Կարեն Կարապետյանի համար
Ամենադիտված