«Հրապարակ»․ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ գալ Հայաստան. «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր հերոս
Հայկական Մամուլ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երբ երկիրը հնդկական սերիալներ է նայում, լրագրողներն էլ ստիպված են հնդիկ դերասանների հետ հարցազրույցներ անել։ Մեր լրագրող Աննա Պապիկյանը կապվել է «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ Արնավի դերակատար Բարուն Սոբտի հետ եւ զրուցել նրա հետ։ Դերասանն ասել է, որ գիտի Հայաստանի մասին․ «Իմ երկրպագուներն ինձ գրում են Հայաստանից»: Չի եղել, բայց պատրաստվում է այցելել․ «Երեւի այս տարի։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ գալ Հայաստան, քանի որ Հայաստանը հիանալի երկիր է: Իմ այցի կոնցեպտը կլինի հետեւյալը՝ հանդիպել եւ ողջունել իմ հայ երկրպագուներին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: