Չավին հրաժարվել է գլխավորել «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմը
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի ղեկավարությունը թիմի նախկին կիսապաշտպան Չավիին առաջարկել է գլխավորել ակումբի երիտասարդական թիմը, սակայն Չավին մերժել է: Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Չավին նշել է, որ քաթարական ակումբում`«Ալ Սադ»-ում իրեն շատ լավ է զգում և ներկայումս փոփոխությունները չեն մտնում իր ծրագրերի մեջ:
Բացի դա, Չավին չունի մարզչական արտոնագիր, սակայն կարող է այն ստանալ ամռանը:
Ավելի վաղ՝ տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստը հնարավոր է՝ գլխավորի Քաթարի հավաքականը` աշխարհի 2022թ.-ի առաջնությանը: