Զգեստ, որն ընդգծում է Մելանյա Թրամփի անթերի կառուցվածքը (լուսանկար)
ՀասարակությունՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ՝ հանդիպել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին, ում պատվին Նյու Յորքում մեծ ընդունելություն է կազմակերպել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդունելությանը ներկա է եղել առաջին տիկին Մելանյա Թրամփը, որն այս առիթի համար կրել է էլեգանտ դեղին զգեստ:
Աղբյուրը նկատում է, որ թեև զգեստը բավականին պարզ է եղել, այնուհանդերձ՝ այն ընդգծել է նախկին մոդելի անթերի կառուցվածքի ամբողջ գրավչությունը:
Նշվում է, որ ընդունելությանը հրավիրված է եղել մոտ 700 մարդ՝ այդ թվում՝ նաև աստղեր ու մեդիամագնատներ: