«Փաստ». «Ես պատկերացումներով չեմ ապրում». Կարեն Բոթոյանը՝ իրեն մարզպետի պաշտոնում պատկերացնելու մասին
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, ով ինքնաբացարկ հայտնեց, թեև Գեղարքունիքում ամենաշատ ձայներն է ստացել ՀՀԿ թեկնածուներից, «Փաստի» հարցին, թե իրեն պատկերացնո՞ւմ է մարզպետի պաշտոնում, կարո՞ղ է մարզպետ աշխատել, պատասխանեց. «Ես պատկերացումներով չեմ ապրում»: Հստակեցմանը, թե ՀՀԿ–ն առաջարկ արե՞լ է իրեն արդեն դառնալ Գեղարքունիքի մարզպետ, Բոթոյանը հակադարձեց. «Ոչ, առաջարկ չի եղել, քննարկում չի եղել»: Թե այդ դեպքում ինչո՞ւ ինքնաբացարկ, ներկայացրեց հարցին ի պատասխան Կարեն Բոթոյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կիմանաք»:
Նշենք, որ պատգամավորի թեկնածուների' ԿԸՀ–ի հրապարակած ինքնաբացարկի դիմումներից պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ–ում աշխատելու ու առաջիկայում հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին: Փոխարենը՝ Գեղարքունիքում ՀՀԿ թեկնածուներից ինքնաբացարկ հայտնեց Կարեն Բոթոյանը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում